G20-ի առաջին օնլայն հավաք. Աշխարհի մեծերը՝ ճգնաժամի մեջ

Երեկ կայացավ «Մեծ քսանյակի» պատմության մեջ առաջին վիրտուալ գագաթնաժողովը, որը նվիրված էր կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին:
Այս տարի G20-ում նախագահում է Սաուդյան Արաբիան, և գագաթնաժողովի բացումն արեց սաուդացի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ-Սաուդը: Մյուս համաշխարհային առաջնորդները թագավորի խոսքին հետևել են իրենց աշխատասենյակներից էկրանների օգնությամբ:

«Մեր հանդիպումն անցկացնում ենք՝ ցույց տալով մեր՝ աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարների պատասխանատվությունը կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու հարցում, ինչը պահանջում է վճռական միջոցների ձեռնարկում տարբեր մակարդակներով»,- ասել է սաուդացի թագավորը:
Գագաթնաժողովին միացել են նաև Իսպանիայի, Հորդանանի, Սինգապուրի, Շվեյցարիայի ղեկավարները:

Միջազգային կազմակերպությունները ժողովում ներկայացնում են ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Համաշխարհային բանկի խումբը, ԱՄՀ-ն: Արտահերթ գագաթնաժողովի գլխավոր թեման է COVID-19 կորոնավիրուսի համավարակն ու դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 550 000-ը, մահացածներինը՝ 24 000-ը:

Հեռավորության վրա նման համաժողով «Մեծ քսանյակի» երկրները առաջին անգամ են անցկացրել: Առաջատար պետությունների ղեկավարները հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն ճգնաժամը հաղթահարելու համար՝ խոստանալով հինգ տրիլիոն դոլար ներարկել միջազգային տնտեսությունում:

Ընդունված համատեղ հայտարարությունում նշված է, որ այդ միջոցներն ուղղվելու են համաճարակի հետևանքով առաջացած սոցիալական, տնտեսական, ֆինանսական խնդիրների վերացմանը:

ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը ևս միացել էր տեսահամաժողովին իր մերձմոսկովյան նստավայրի աշխատասենյակից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է սառեցնել տնտեսական պատժամիջոցները, ինչը երկրներին հնարավորություն կտա ավելի լավ պայքարել համաճարակի դեմ: Նա ասել է, որ մարդասիրական մղումներից ելնելով պետք է հանվեն որոշ երկրների վրա դրված սահմանափակումները, որպեսզի հնարավորություն տրվի դեղամիջոցների, պարենային ապրանքների, սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարումների համար:

Ռուսաստանն ինքը գտնվում է Եվրամիության և Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ, որ սահմանվել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով:

Ամերիկյան պատժամիջոցների տակ է նաև Իրանը: Թեհրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները ավելի խստացված տարբերակով վերականգնվեցին 2018-ին, երբ Վաշինգտոնը դուրս եկավ Իրանի և աշխարհի հզոր երկրների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից:

Պուտինը, չտալով որևէ երկրի կոնկրետ անուն, ասել է, թե անհրաժեշտ է մորաթորիում հայտարարել առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու և դրանց գնումներն ապահովող ֆինանսական փոխանցումների սահմանափակումների, արգելքների վրա: «Ի վերջո խոսքը մարդկանց կյանքի մասին է, մարդկանց ապրելու կամ մեռնելու հարցը զուտ մարդասիրական հարց է»,- G-20 տեսակոնֆերանսում ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն օգնություն էր առաջարկել Իրանին, բայց Թեհրանը այն չէր ընդունել: Սակայն ավելի ուշ հայտնի դարձվ, որ ԱՄՆ-ն նոր պատճամիջոցներ են սահմանվել իրանական և իրաքյան երկու տասնյակ ընկերությունների ու անհատների հանդեպ՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ին, և նրա «Ալ Քուդս» միավորմանը և տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

Այսօր, երբ աշխարհն առավել, քան երբևէ ունի մարդասաիրության կարիք՝ աշխարհի գերտերությունների մակարդակով քննարկվում է մարդկանց կյանքեր փրկելու հարցը: Սակայն նույնիսկ այս պայմաններում քաղաքականությունը «հաղթում» է: Ինչ մարդասիրության մասին է խոսքը, երբ նույնիսկ պատժամիջոցների տակ գտնվող երկրի դեպքում համաճարակը երկրորդ պլան է մղվում...

Իսկ ընդհանրապես, կորոնավիրուսը ցույց տվեց, թե որքան է աշխարհը խոցելի, նույնիսկ գերտերությունները: Ամեն մեկը մտածում է իր երկրի մասն, չեն գործում ոչ կազմակերպություններ, ոչ կառույցներ, որոնք կոչված էին պայքարել համընդհանուր աղետների դեմ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1744 անգամ
Լրահոս
Շուշին, հենց դո՛ւ ես հանձնել՝ դավաճան Նիկոլով ու մարտի 1-ով Դիակներ.գերիներ...իմքայլականների «պոռնո» խրախճանքը Սերգեյ Բագրատյանն ապացույցներ է ներկայացրել, որ ինքը Դավիթ Անանյանին հրավիրել է քննիչ հանձնաժողով Շուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք, ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի․ Էլինար Վարդանյան Կրեմլի տագնապներն ու «սառը ցնցուղն» Արցախում ՆԱՏՕ-ն հիշեց Արցախը. 3 ամիս առաջ հանցավոր լուռ էին, երբ Թուրքիայի դրոններն ու կործանիչներն էին թափվում հայերի վրա «Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին ի՞նչ կարևոր է». Հովիկ Աղազարյան. video Երևանի փողոցներում հայտնվել են հունական այբուբենի Օմեգա տառը հիշեցնող գրաֆիտիներ Պուտինի արցախյան PR-ն ու պատիժը. Փաշինյանին հանգիստ չեն տալիս Իշխանությունը 3-րդ տարին է՝ առավել ջանասիրաբար գործում է Ռոբերտ Քոչարյանի, քան Ալիևի դեմ Նիկոլ Փաշինյան, արա դու ուրդի՞ց ես պեղում սրանց, Բնագիտական թանգարանի դինոզավրների բաժնի՞ց «Բուտաֆորիայի նման ստեղից ընտեղ դրվող պաշտոնյաների վերաբերյալ նոր հեռուստանախագիծ ա պետք սկսել»․ Արտյոմ Մարկոսյան Պաշտպանության նորանշանակ փոխնախարարը ՌԴ-ում ՀՀ դեսպան եղած ժամանակ ՌԴ իրավապահների կողմից բռնվել է՝ վերարկուի բարձիկների մեջ մաքսանենգ ադամանդ տեղափոխելիս Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը Ուշադրություն. ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով Փոխնախարարին վիրավորեցին ցուցահանդեսի ժամանակ՝ ամոթ չե՞ք անում, սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է. Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների. Ռ. Քոչարյան Օնիկ Գասպարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ․ Dejavu Առողջապահության նախարարի իրավաբան լինելն արդարացնելու համար իշխանական քարոզիչները դաշտ են նետել «հա դե ոչինչ, նախարարության հին կադրերը եթե օգնեն, տակը չքանդեն, կաշխատի» Կարդինալն ու գործակալը. ո՞վ է կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում. politik.am Կորոնավիրուսի դեմ պայքարի մասկիրովկայի տակ քանի ամիս պահեցին արտակարգ դրությունը. Ռոբերտ Քոչարյան Մարությանն, ինչպես միշտ, արձակուրդ է, ոչինչ որ ողջ քաղաքը ԱՊՊԱ է ձյան պատճառով․ Վարդանյան Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը․ Իշխան Սաղաթելյան Արցախի եւ Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն. ԱՀ ԿԳՄՆ Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը Թեմա` ներքաղաքական իրավիճակը հայստանում: Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը: Թեմա` վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով, ինչպես է հանձնվում Արցախը, ինչպես են դատում Արցախն ազատագրողին: Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները Արարատ Միրզոյանի մասին, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, ինչպես է հանձնվում Արցախը, Ինչպես են դատում Արցախն ազատագրողին: Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով: Ուշադրություն։ Քննարկումը անցկացվելու Մեդիա կենտրոնի սրահում (Սարյան 12, 3-րդ հարկ) ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանի ասուլիսը: Թեմա- Հետբացթողումային հսկողության ուղղությամբ 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները: Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին: Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին: «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։ Հունվարի 19-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International Association-ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub