Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 300-ը. որքան դեպք է գրանցվել
Հայաստանում մարտի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 25 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 290 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ մարտի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 320 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 1625 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 311 անձ:
Ապաքինվել է 18 անձ