Սկանդալի կենտրոնում հայտնված «Իմ քայլ»-ական ԱԺ աշխատակիցը հեռացրել է գրառումը
ԱԺ աշխատակից, ՔՊ կուսակցության աշխատակից Հրաչյա Հարությունյանն, ով սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր հայհոյախառն գրառման համար, հեռացրել է գրառումն իր ֆեյսբուքյան էջից: Օգտատերերը, սակայն, չեն դադարում նրա էջը ողողել նմանատիպ գրառումներով:
Օգտատերերի աչքից չի վրիպել նաև Հրաչյա Հարությունյանի մեկ այլ գրառում, որտեղ նա նշում է, թե իտալացիները կորոնավիրուսին երգով կհաղթեն, հայերը՝ «քրֆելով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա հայհոյել էր կառավարությանը քննադատողներին: