«Բանդան» հասավ Արցախ

«Հեղափոխության պահապանները», իսկ որ ավելի ճիշտ է ասել Նիկոլ Փաշինյանի խունվեյբիները մեծ հանդիսավորությամբ ավետեցին իրենց մուտքը Արցախ, որտեղ ինչպես գիտենք մարտի 31-ին սպասվում են նախագահական ընտրություններ: Խմբում են Ջիվան Աբրահամյանը եւ մյուս հրոսակները, որոնք հեղափոխությունից հետո մոտ երկու տարվա ընթացքում բազում «հերոսություններով» են աչքի ընկել: Սկզբում Աբրահամյանի մասին ասում էին, թե Դոն Պիպոյի ջահելն է, բայց հետո պարզվեց, որ իշխանության հրոսակախումբն է: Հենց այս երիտասարդներն էին, որ սպառնում էին ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, որ հարձակվեցին թոռնիկի հետ զբոսանքի դուրս եկած ՀՅԴ-ական Հրանտ Մմարգարյանի վրա, որ ձվերով հարձակում գործեցին Հայելի ակումբի վրա, որ բոլորովին վերջերս հեղափոխության պահապաններ անվան տակ փնտրում ու գտնում էին Փաշինյանի թթու խոսք ասած մարդկանց ու տեղում նրանց դատաստանը տեսնում՝ ծեծում ու ջարդում: Հիմա այս բանդան ներխուժում է Արցախ, բնականաբար, ոչ բարի նպատակներով: Նրանց չպատժեցին որեւէ արարքի համար ու հիմա կասկած չկա, որ նույն չարագործ նպատակներն են հետապնդելու նաեւ Արցախում: Մնում է սպասել Արցախի իշխանության գործողություններին՝ կդիմեն արդյոք կտրուկ քայլերի, ինչպես դա արեցին տարիներ առաջ, երբ խժդժություններ հրահրելու նպատակով Արցախ էին ուղեւորվում Սասնա ծռերը, թե կընկրկեն Սորոսի ծրագրին ընդառաջ:

Տեղեկություններ տարածվեցին, որ նրանք գնում են աջակցելու սորոսական թեկնածու Մասիս Մայիլյանին եւ բանդայի աշխատանքների համակարգմամբ զբաղվում է Մայիլյանի դաշնակից Սամվել Բաբայանը:
Արցախում է նաեւ հայտնի սորոսական Արսեն Խառատյանը:

Հ.Գ.-Քիչ առաջ տեղեկացանք, որ անձամբ Ջիվան Աբրահամյանին, նույն օրը, երբ մտել է Արցախ, գիշերվա 4-ին վտարել են Արցախից, մեզ մնում է ասել, որ տարոսը մյուսներին լինի եւ Արցախն ազատագրեն խառնակիչներից:

Անի Սահակյան

դիտվել է 8077 անգամ
Լրահոս
Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am