Պուտնը նշել է, թե երբ կհաղթահարեն վիրուսը
«Ռուսաստանը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում : Իմ գործընկերն ակնկալում է, որ երկու-երեք ամիս հետո մենք կհաղթահարենք կորոնավիրուսը: Սա արդեն լավ կանխատեսում է, որովհետեւ որոշ երկրներում ասում են, որ պատերազմը նրա հետ կտեւի ավելի երկար ժամանակ: Երբ մենք դուրս գանք այս իրավիճակից, իսկ ես հույս ունեմ, որ դուրս կգանք այս իրավիճակից` նույնիսկ ավելի շուտ, քան դուք ասացիք»,- բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Ռիա Նովոստին»:
Ռուսաստանում COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակը, անկասկած, կփոխվի դեպի լավը, միակ հարցը համատեղ աշխատանքի ժամկետներն ու արդյունավետությունն է, ասել է նա: