Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով

yerevan.today-ը գրում է. Արարատի մարզում կորոնավիրուսի օջախ է ձևավորվում: Արդեն գրել էինք, որ այստեղ վարակի օջախ են հանդիսացել այն մի քանի կանայք, որոնք կորոնավիրուսով հայտնի դարձած երևանյան կարի ֆաբրիկայից են վիրուսը իրենց հետ տեղափոխել հարազատ բնակավայր։ Ուշագրավ է, սակայն, Արտաշատից դեպի Վեդի քաղաք ու Արարատ տանող գյուղերի վարակման նախապատմությունը։

Առաջին վիրուսակիրը այստեղ հղի կին է եղել, ում միջոցով, ըստ ամենայնի, ձևավորվել է Վեդիում վարակի օջախը, ըստ որում՝ ծննդատան միջոցով։

Առաջին փաստարկված դեպքը նա է եղել։ Վեդուն կից գյուղում բնակվող հղի կնոջը մասնագետները հասկացրել են, որ երևանյան ֆաբրիկայում աշխատելու պատճառով ինքն արդեն իսկ ռիսկային վիճակում է, պարտադիր պետք է ինքնամեկուսանա։ Կոնտակտավոր հղին առաջին մի քանի օրը հետևել է բժշկի ցուցումներին, և մի քանի օր տեսնելով որ չի ջերմում, որոշել է դուրս գալ կարանտինից։ Ինքնմեկուսացման 4-րդ օրը անհրաժեշտության բերումով, թե ձանձրույթից դրդված, գնացել է Վեդու ծննդատուն, որպեսզի հերթական կոնսուլտացիան անցնի: Հենց այնտեղ էլ, փաստորեն, իր կամքից անկախ, վարակել է առաջինը հենց հերթապահ բժշկուհուն։ Ասում են՝ հետո բուժքույրն է վարակվել, ու այս փաստված դեպքերից հետո նրանց հետ միաժամանակ Երևան են տարվել ծննդատան մի շարք կոնտակտավորներ: Այսօր հղին, ընտանյոք հանդերձ, իր միջոցով կոնտակտավոր դարձած բուժաշխատողների հետ հանգատյան գոտիներից մեկի մեկուսարանում են։ Վիճակը լավ է, ըստ աղբյուրի՝ բոլոր վեդեցիների մոտ, նրանք չեն ջերմում, վերջնական հաստատման թեստին են ապասում առնվազն եկող շաբաթվա վերջում։

Առողջապահության նախարարը, իհարկե, զգուշանում է հղի վարակակիրների մասով խիստ որոշակի քոմենթներ անել։ Միակ բանը, որ ընդգծեց՝ մինչ այժմ այս ռիսկային խմբի մասով միջազգային մամուլի լռությունն է, թեև չկան լուրջ հետևանքով դեպքեր։

Վեդիում ու հարակից գյուղերում Yerevan․Today-ին հայտնի դարձած մյուս դեպքերով երիտասարդ և միջին տարիքի տղաներ են վարակված։ Երկու կորոնավիրուսով վարակված դեպք էլ տափերականցիների շրջանում է հաստատվել, Լուսառատ գյուղում:

Նշենք, որ արտակարգ դրության պայմաններից ելնելով, Վեդու ԲԿ-ի առաջին հարկից հանվել է մանկական բաժանմունքը։ Փոխարենն ինֆեկցիոն բաժանմունք է ձևավորվել՝ անհրաժեշտ գույքով և տեխնիկայով:

Մի կողմ թողնենք մասնագիտական կարծիքներն ու կոշտ քննադատություները, որ պարտավոր էին ինֆեկցիոն բաժանմունքը տեղակայել առանձին շենքում, այլ ոչ թե հիվանդանոցի առաջին հարկում՝ զուտ այն պատճառով, որպեսզի չունենար մյուս բոլոր բաժանմունքների հետ մեկ ընդհանուր գլխավոր մուտք: Ստացվում է՝ ինֆեկցիոնի տեղակայումն այստեղ խոցելի է դարձնում այն բոլոր ելումուտ անող հիվանդներին ու հիվանդատեսներին, որոնք ուզեն թե չուզեն՝ անցնելու են ինֆեկցիոնի ընդհանուր մուտքով․ իսկ կկարողանա՞ն խուսափել օդակաթիլային վարակից, դժվար է ասել:

Նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի մյուս առավել խնդրահարույց վիճակը մասնագետի սովն է մարզում: Բանն այն է, որ պատշաճ կահավորած ու վերազինած ինֆեկցիոն բաժանմունքը պանդեմիայի դեմ պայքարում մնալու է ընդամենը մեկ թոշակի տարիքի հակահամաճարակաբան բժշկուհու հույսին, ընդ որում՝ այն միակի, ով համատեղությամբ աշխատում և սպասարկում է նաև Արմաշի հոգեբուժական կենտրոնը, Մասիսի ԲԿ-ն, Վեդու ծննդատունը, Արարատի ԲԿ-ն և Վեդու ԲԿ-ն միաժամանակ:

Ստացվում է՝ հակահամաճարակաբան Գյուլնարա Իսկանդարյանը ոչ միայն նորաստեղծ ինֆեկցիոն բաժանմունքի միակ մասնագետն է լինելու, ում վրա պիտի հենվի մի ամբողջ 95 գյուղի բնակչություն, այլև նա միակ սպասարկող հակահամաճարակաբանն է՝ ողջ մարզի ԲԿ-ների համար, այսինքն նրա ուսերին է ամբողջ Արարատի մարզը՝ ձգվելով մինչև Վայոց ձորի գյուղական համայնքներ և մյուս կողմից՝ Վեդուց մինչև Արտաշատի գյուղական համայնքներ:

Մարզի մյուս որակյալ մասնագետին՝ Նաիրա Զիրոյային, ով ի դեպ երիտասարդ կադր է ու բազմապրոֆիլ վերապատրաստված, ազատել են Վեդու ԲԿ-ից միայն այն պատճառով, որ հեղափոխական մարզպետին դուր չի եկել նրա՝ նախկինների հետ ունեցած շփումները։ Իսկ այսօր հակահամաճարակաբան Նաիրան իր մասնագիտական պարտականությունները կատարում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում՝ որպես հրավիրված մասնագետ:

Նշենք, որ Հայաստանում համաճարակաբանների թիվը շատ փոքր է՝ ընդամենը 63։

դիտվել է 7525 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am