ԱՄՆ-ն Արցախի բնակչությանը Ադրբեջանի հետ խաղաղության է նախապատրաստելու. Ծրագիրը բացահայտվեց

Արցախում ականազերծման ծրագիրը դադարեցված է, սակայն պայքարն այն վերականգնելու համար շարունակվում է: Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը դադարեցրեց ԼՂ-ում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Սակայն հայտնի է, որ ամերիկահայ կառույցները շարունակում են պայքարն այս ուղղությամբ:

ԱՄՆ վարչակազմը վերահաստատել է իր 2019 թվականի որոշումը Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Այն պնդում է՝ ականազերծման ծրագիրը, որն իրականացնում է բրիտանական Halo Trust կազմակերպությունը, ավարտված է: Չնայած Halo Trust-ի ֆինանսավորման երկարացման խնդրանքին հայտնաբերված նոր տարածքների ականազերծման համար, վարչակազմն այս հարցում մնաց անդրդվելի:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ ի պատասխան ծրագրի մասին մի շարք կոնգրեսականների հարցումներին, պետքարտուղարի օգնական Մերի Թեյլորն ու USAID տնօրենի օգնական Ռիչարդ Փարկերը պատասխան նամակում մատնանշել են, որ 2017 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության շրջանում չի եղել ականներից որևէ զոհ: Այժմ քննարկվում է օժանդակության նոր հնարավորություն, մասնավորապես՝ բնակչության նախապատրաստումը խաղաղության:

Ամերիկահայ լոբբիստական կառույցները, սակայն, վստահեցնում են՝ այս ծրագրի շուրջ պայքարը ավարտված չէ: Աշխատանքներն ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով: «Վերջացած չէ այս աշխատանքը. Կշարունակվի պայքարը, որ կարողանանք Արցախի օժանդակության ծրագիրը փրկել և ընդլայնել»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի մամլո խոսնակ Եղիսաբեթ Չուլճյանը: «Այժմ պայքարում ենք այս ծրագրի երկարացման համար, որպեսզի այն չդադարեցվի ու գումարներ հատկացվեն Արցախում ականազերծման ծրագրին»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ կապերի պատասխանատու Մարիամ Խալոյանը:

Ծրագրի պահպանման աշխատանքները նախկինում ևս տեղափոխվել են ԱՄՆ Կոնգրես: «Շատ հստակ է, որ գործադիր մարմինը՝ թե Սպիտակ տունը և թե արտգործնախարարությունը, 1998 թվականից, երբ սկսվեց Արցախին օգնություն ցույց տալու ծրագիրը, դեմ էին դրան: Ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի հետ աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք պահել այս մարդասիրական ծրագիրը»,- ընդգծել է Չուլճյանը:

Կոնգրեսում աշխատանքները 2020-21 թթ. արտաքին հատկացումների բանաձևի շուրջ մեկնարկել են վերջերս: 75 կոնգրեսականներ արդեն հանդես են եկել նամակով, ուր ընդգծել են, որ ականները շարունակում են մեծապես վտանգել Ղարաբաղում խաղաղ բնակչությանը: Նրանք կոչ են անում ներառել արտաքին հատկացումների բանաձևում Ղարաբաղում ականազերծման համար 1.5 միլ դոլար տրամադրելու դրույթը:

Ֆինանսավորման դադարեցումը հաճախ կապվում է նաև ամերիկյան այս վարչակազմի քաղաքականության հետ արտաքին օգնության հարցում: «Ինչպես հայտնի է այսօր շատ են արտաքին օգնության հետ կապված հատկացումների կրճատումները, որն իրականացնում է այս վարչակազմը: Ցավոք, դրանց թվում է նաև Արցախին հատկացվող օգնությունը»,- փաստում է Մարիամ Խալոյանը:

Ամերիկահայ շրջանակներն ընդգծում են ծրագրի մարդասիրական բնույթը: Ամերիկահայ կառույցները պնդում են՝ 2001 թվականից ի վեր հաջողվել է դուրս բերել հազարավոր ականներ՝ հնարավորություն տալով ականազերծված հողերը օգտագործել գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Ծրագիրը նաև կարևոր է խաղաղության պահպանման հարցում, որի դադարեցմամբ, ամերիկահայ լոբբիստների կարծիքով, Բաքուն կստանա սխալ ազդանշան Վաշինգտոնից:

Ինչպես և կանխատեսել էինք՝ ամերիկյան աջակցության դադարեցումը բացի քաղաքական պատճառներից կարող է ունենալ կոնկրետ նպատակ, այն է՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելը՝ ինչ-ինչ հումանիտար ծրագրերով և որն ի դեպ, ի շահ ադրբեջանական կողմի կլինի, քանի որ նրանք ձգտում են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներգրավվածությամբ լուծել հայ-ադրբեջանական շփումների թեմայի արծարծման հարցը:

Այս իրավիճակում՝ ի՞նչ են մտածում Հայաստանի իշխանությունները՝ պարզ չէ: Առայժմ իշխանության պատասխանատու օղակները որևէ հստակ պարզաբանում չեն ներկայացրել՝ ինչո՞ւ դադարացվեց 1998-ից Արցախին տրամադրվող ամերիկյան աջակցությունը և այժմ ինչ ծրագրեր ունի ամերիկյան վարչակազմը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5279 անգամ
Լրահոս
Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am