Պուտինի վարկանիշի աճ՝ հանրաքվեի հետաձգման ֆոնին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հատուկ ուղերձով դիմեց ռուսաստանցիներին:

Պուտինը նախ հայտարարել է, որ չնայած ձեռնարկած կանխարգելիչ միջոցներին, կորոնավիրուսի համաճարակը չի կարող շրջանցել Ռուսաստանը, և ՌԴ քաղաքացիների կյանքն ու առողջությունը փրկելու համար նա նախ անորոշ ժամանակով հետաձգեց ապրիլի 22-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
«Դուք գիտեք՝ ինչքան եմ ես կարևորում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, սակայն այսօր ավելի կարևոր են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը», - ասել է Ռուսաստանի նախագահը: Եկող շաբաթը Վլադիմիր Պուտինը ոչ աշխատանքային է հայտարարել մինչև ապրիլի 5-ը:

Պուտինն իր ուղերձում նաև սոցիալական աջակցության մասին է խոսել, մասնավորապես՝ կառավարությունը գործազուրկների նպաստը 8 հազար ռուբլուց դարձնում է 12 հազար: Հայտարարվել է նաև վարկային արձակուրդների մասին, այսինքն՝ ֆորսմաժորային իրավիճակում այսօր հայտնված քաղաքացիներն, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները վարկերով նախատեսված վճարումները մի քանի ամսով հետաձգելու իրավունք ստացան: Թե ինչպես է դա գործնականում աշխատելու, այս պահին դեռ այնքան էլ պարզ չէ:

ՌԴ նախագահը նաև հայտարարեց, որ այն գործարարներն ու անհատները, որ դիվիդենտները Ռուսաստանից հանում են և տեղափոխում այս կամ այն օֆշորային գոտի, պարտավորվում են 13 տոկոս հարկ վճարել երկրից դուրս հանվող գումարների համար:
Կրանտինային միջոցների մասին Պուտինն այնքան էլ շատ չի խոսել, ավելի շատ խոսել է սոցիալական աջակցության մասին: Կանխատեսվում է, որ առաջիկա հարցումները կֆիքսեն նրա վարկանիշի աճ:

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու 163 դեպք է հայտնաբերվել: Նոր դեպքերի մեծ մասը՝ 120-ը արձանագրվել է Մոսկվայում: Այսպիսով` վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 658-ի, որոնցից 29-ը բուժվել են: Վարակման դեպքեր են հայտնաբերվել Ռուսաստանի 85 շրջաններից 55-ում:

Համաճարակի էպիկենտրոնը Մոսկվան է, այնտեղ պաշտոնապես արդեն երեկվա տվյալներով արձանագրվել էր 410 դեպք, ընդ որում իշխանություններն ասում են, թե Ռուսաստանի մարզերում վարակվածների պաշտոնական թիվն իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ Մոսկվայից դուրս թեստավորումը թույլ է իրականացվում: Այս մասին, մասնավորապես, երեկ Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Ինչ վերաբերում է Մոսկվային, իշխանությունները որոշել են հոսպիտալացնել միայն այն վարակվածներին, ովքեր ունեն բարձր ջերմություն և շնչառության հետ լուրջ խնդիրներ: Մնացած հիվանդները պետք է մնան մեկուսացված իրենց բնակարաններում և ստանան բժիշկների խորհրդատվությունը հեռախոսով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2199 անգամ
Լրահոս
Արցախ. Ով ինչ հաշվարկ ունի.ժամանակը գնաց Ծաղկաձորի, Երևանի և Դիլիջանի հյուրանոցները կդառնան մեկուսացման վայրեր Փոխեք Արամ Սարգսյանի «չիպը» Փրկել Նիկոլին. Իմ քայլը սթափվում է Հիշում ե՞ք Լֆիկ Սամոյի ասածը. Նիկոլը միշտ էլ նրանց ախպերն ա եղել.Աշոտ Գրիգորյան (video) Աժ ղեկավարությունը խախտում է պառլամենտարիզմի բոլոր կանոնները. Մարուքյան/տեսանյութ/ Դատարկախոսությամբ ենք զբաղված Խոշոր ավտովթար. Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Ում համար է Փաշինյանը նոր դոսյեներ հավաքում Արցախի տարածքում կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի գովերգած վարկային արձակուրդն իրականում Պետական համակարգը կաթվածահար է Խղճուկ թեկնածուի պարտության ողջ «հմայքը» Արցախ. Նիկոլին հասկացրեցին՝ «խաղեր չտալ» Արեգ Քոչինյանը դադարեցնում է ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի իր պարտականությունները Կորոնավիրուսի հետևանքով մահացածներին Հայաստանում հերձման չեն ենթարկի Երբ կվերադառնանք բնականոն կյանքին. պարետի պարզաբանումը Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակառակորդի կողմից զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ Պատրաստ լինենք զրկանքների․ Ավինյանը՝ պարգևավճարները սոցաջակցության ծրագրերին ուղղելու մասին «Քաղաքացիներն ահազանգում են…». ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք Փաշինյանն ընտրեց Պուտինից հրապարակային դժգոհելու տարբերակը Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով Ակտիվ սադրանքների ռեժիմում. Զարմանալու փոխարեն արժեր գործել Ադրբեջանցի շախմատիստները ևս ցավակցել են Լևոն Արոնյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն :