Որտե՞ղ են կորոնավիրուսով վարակի ամենաշատ դեպքերը
Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերն ամենաշատը Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում են։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Գյումրիում դեպքերը շատ չեն, ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։ Նրանք մեկուսացված են, նրանց շփման շրջանակը պարզ է և մեկուսացված։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակում են բուժումը նաև այլ բնակավայրերի մեր քաղաքացիներ, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը:
Ունենք մարզեր, որտեղ իրավիճակն ավելի վերահսկելի է, սակայն որոշներում էլ շարունակվում է դեպքերի արձանագրումը, օրինակ՝ Կոտայքի մարզում։ Կորոնավիրուսով վարակման դեպքերն ամենաշատը Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում են։ Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում վարակվածների թիվը շատ փորք է։ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում հաստատված դեպքեր չունենք»,-նշեց Թորոսյանը։