List.am-ով կորոնավիրուսի թեստե՞ր են վաճառում. ահազանգում է բժիշկը
Բժիշկ Գևորգ Գրիգորյանն այսօր՝ մարտի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է list.am կայքի հայտարարություններից մեկից լուսանկարը, որտեղ երևում է, որ կայքում վաճառում են COVID 19 վիրուսի ռապիդ թեստեր։ Ըստ հայտարարության՝ արդյունքը պարզ է դառնում 15 րոպեից, վաճառվում է Երևանի կենտրոնից, 10 հազար դրամով։ Հրապարակումից որոշ ժամանակ անց հայտարարությունը ջնջվել է: