Ինչպես վարչապետը «օրվա կուրսով» մոռացավ օրավարձով աշխատողներին ու լքեց իր «դուխով» ընտրազանգվածին

«Օրավարձով աշխատանք» ձևակերպումը գործնականում նշանակում է հետևյալը՝ մարդը վարձատրվում է տվյալ օրվա աշխատանքի համար։ Եթե այդ օրն աշխատում է, ապա եկամուտ կունենա, իսկ եթե չի աշխատում, ապա չի ունենա։

«Օրավարձով աշխատողի» «հոդվածի» տակ են ընկնում տաքսիստները, գեղեցկության սրահի աշխատակիցները, հավաքարարները, սննդի օբյեկտների մատուցողները, ռեստորանների սրահի մենեջերները, փոքրիկ սննդի կետերում աշխատողները, հացթուխները, որոշ փոքր խանութների վաճառողները և այլն։

2018–ի ապրիլ–մայիսին հատկապես այս շերտն էր դարձել հեղափոխության/իշխանափոխության հիմնական պահանջատերը և պասիոնար հատվածը։ Փաշինյանը նաև այս շերտին (առանձնահատուկ՝ տաքսիստներին) սիրաշահելով էր վարկանիշ հավաքում, իսկ իշխանության գալուց հետո «ջրեց» արագաչափերով ու տեսախցիկներով գրանցված տուգանքները՝ դրսևորելով ծայրահեղ պոպուլիզմ։

Հիմա վարչապետը հայտարարում է, որ ՀՀ–ում օրավարձով աշխատող գոյություն չունի՝ հարցը միտումնավոր տեղափոխելով գրանցվածների ու չգրանցվածների դաշտ (իրականությունն այն է, որ գրանցվածների ու չգրանցվածների համար հիմա հավասարապես վատ է)։ Նա այդպես է անում, որպեսզի խուսափի այն ուղիղ հարցից, թե ինչպե՞ս պետք է ապրեն և իրենց պարտավորությունները կատարեն այն մադիկ, ովքեր հայտնի պատճառներով (նախևառաջ՝ իշխանության կողմից կորոնավիրուսի տարածման վտանգն անտեսելու պատճառով) հիմա չեն կարող աշխատել և իրենց օրական գումարը ստանալ։

Եթե վարսավիրն աշխատանքի չգնաց, այդ օրվա փողը չի ունենա, տաքսիստը չքշեց, այդ օրվա փողը չի ունենա և այլն։ Փաշինյանն այս խնդրին լրիվ ուրիշ ռակուրսով է անդրադառնում, որպեսզի լղոզի թեման և ուրիշ հարթություն տանի։ Փաշինյանն այս մարդկանց փաստացի ասում է՝ «Ձեր պրոբլեմն է, սիրելի հպարտ քաղաքացիներ»։

Եթե Փաշինյանը հայտարարում է, որ մեզ մոտ օրավարձով աշխատող չկա, ապա նա կա՛մ չի տիրապետում այդ ոլորտին, կա՛մ ստում է։ Երկու դեպքում էլ վատ է։

Վարչապետը շատ լավ գիտի, որ կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, քանզի «կորոնավիրուսն ում շունն է» ծրագրի շրջանակներում իրեն հավատացողների գլխների տակ փափուկ բարձ է դրել ու քարոզի տարել։ Մինչդեռ պետք էին կանխարգելիչ միջոցառումներ հարևան Իրանից ստացվող առաջին իսկ մտահոգիչ տեղեկություններից հետո։

Փաշինյանն ատելության քարոզը և սեփական իշխանության ընդլայնմանը միտված հանրաքվեն գերադասեց կորոնավիրուսի տարածման դեմ համալիր ծրագիր անելուց։ Նա վարակի դեմ գործին կպավ, երբ բանը բանից անցել էր։

Ճակատագրի հեգնանքով՝ այս կառավարության անգործության և սխալ քայլերի թիվ մեկ տուժողը դառնում է բիզնեսի և աշխատուժի այն շերտը, որը երկու տարի առաջ փռվել էր Փաշինյանի ոտքերի տակ՝ կյանքի բարելավման հույսով։ Այսօր Փաշինյանը նրանց թողնում է բախտի քմահաճույքին։

Հեղափոխությունը նախ «քցում» է իր զավակներին, ապա նոր միայն խժռում նրանցից ամենահավասարներին՝ հասցնելով «գիլյոտինի» բարձունքին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 753 անգամ
Լրահոս
Ով է այս պահի առաջատարը Հայտնի է Ասկերանի տվյալները Արդյունքները` Ճարտարից. որ թեկնածուն է առաջ անցել Ով է առաջատար Հադրութի շրջանում Առաջին տվյալները Մարտակերտի շրջանից Որքան ընտրող է համապետական ընտրություններին մասնակցել Մակունցը և «69 ավազակները» Իշխանական պատգամարորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք, պարգեւավճարով փակեք բերանները Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ․ Արմեն Աշոտյան Առաջին տվյալներն Արցախի նախագահական ընտրություններից․ ո՞վ է առաջատարը ՈՒՂԻՂ. Արցախում հաշվում են քվեաթերթիկները Վրաստանում դադարեցվում է նաև տարադրամի փոխանակման կետերի աշխատանքը Կառավարության «գազերը» Պուտինի հետ շփված բժիշկը վարակվել է կորոնավիրուսով /տեսանյութ, տեսանյութ/ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա Մեկ օրվա համար անգրագետ քայլերի քանակը շատ է Տիգրան Ավինյան. 75-80 օրվա ընթացքում բնակչության մոտ 89%-ը կլիներ վարակված Իտալիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը ռեկորդային քիչ են Գնալով խրվում ենք․դեղատուն, խանութ մտնելով, կամ անկապ տեղը մարդկանց զանգելով բան չի ստացվելու Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան COVID-19. որքան գումար է մուտքագրվել հաշվին ժամը 9-ից 18-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 357 անձ տուգանվել է Արցախում ավարտվել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ախտահանվել են ԲԴԽ-ի և ՀՀ դատարանների վարչական շենքերը /տեսանյութ/ Արցախ. Ով ինչ հաշվարկ ունի.ժամանակը գնաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն :