Եթե ոչ վրեժխնդրություն, ապա ինչպե՞ս որակել Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտությունը

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ «մենք չունենք օրավարձով աշխատող քաղաքացիներ»։

Այս պնդման ճշմարտացիության հարցը թողնելով իրականում օրավարձով ապրող մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին, ուզում եմ կենտրոնանալ հարցի մեկ այլ՝ բարոյական կողմի վրա։

Իր այս պնդումը հիմնավորելու համար նա դիմեց, իմ կարծիքով, անթույլատրելի իրավական մանիպուլյացիայի՝ հռչակելով այս մարդկանց որպես չգրանցված աշխատողներ։

Վարչապետի այսօրվա ելույթում նկատելի էր այս քաղաքացիներից նեղացածության թաքնված ենթատեքստ և այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նա յուրօրինակ վրեժ է լուծում սոցիալական աղետի շեմին կանգնած մեր այն քաղաքացիներից, որոնք իրեն չեն լսել և չեն գրանցվել որպես աշխատողներ:

Եթե ոչ վրեժխնդրություն, ապա ինչպե՞ս որակել իր կողմից հնչեցված հետևյալ արտահայտությունը, «ստվերում աշխատող քաղաքացիները, որոնք ժամանակին ասել էին որ թքած ունեն կառավարության որոշումների վրա, հիմա ունենալու են խնդիրներ»։

Ոչ վաղ անցյալում այս մարդիկ անձնուրաց պայքարում էին Փաշինյանին իշխանության բերելու համար, իսկ նրա համար այդ մարդիկ «ամեն ինչ որոշող հպարտ քաղաքացիներ էին»:

Հիմա ամեն ինչ փոխվել է, հիմա նրանք արդեն գոյություն չունեն կամ ստվերում գործող պոտենցիալ իրավախախտներ են, որոնք պետք է կրեն կառավարության որոշումներին չհետևելու պատասխանատվությունը։

Իսկ ավելի ազնիվ կլիներ, եթե նա ուղիղ հայտարարեր, որ Հայաստանի իշխանությունը չի պատրաստվում կամ ցանկություն չունի օժանդակել օրավարձով իրենց ընտանիքի գոյությունը քարշ տվող ՀՀ «հպարտ» քաղաքացիներին»:

դիտվել է 1593 անգամ
Լրահոս
«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am