ՊԵԿ-ը պետք է եռակի խիստ լինի
«Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարևորությանը, որովհետև այսօր շատ սոցիալական խնդիրների, տնտեսական աջակցության խնդիրների մասին է խոսվում, այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ: Շատ է ասվում, որ մարդիկ չեն աշխատում, նրանցից հարկ եք ուզում, չաշխատող, շրջանառության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ, հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն»,-այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ ակնկալում է, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները, քանի որ հիմա շատ ձեռնարկություններ, խանութներ չեն աշխատում և այս գործողության հասցեատերերը շատ ավելի քիչ են: «ՊԵԿ-ը կրկնակի, եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ»,-ասաց նա: