Աշխարհում պանդեմիա է, իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է
Ով ինչից խոսում է,Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական հանրաքվեից է խոսում՝ մուննաթ գալով պատգամավորների վրա։
Հիմա ԱԺ ամբիոնից ժողովրդահաճո պոպուլիստական թեզեր հնչեցնելու ժամանակը չէ։
Աշխարհը կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել, իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է։
Հ.Գ. Քանի դեռ ուշ չէ, հայտարարի 2020թ-ի հանրաքվեն չեղարկելու մասին։
Հայաստանի մարտահրավերը մի կողմից կորոնավիրուսի համաճարակն է, իսկ մյուս կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքը։
Դժվա՞ր է սա հասկանալը։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից