Եկել է հետհաշվարկ կատարելու ժամանակը. ո՞վ պետք է հոգա աշխատանքից զրկվածների հոգսը. 168.am

Մինչև վերջերս իշխանությունների սիրած թեմաներից մեկն աշխատատեղերի ավելացումն էր։ Վարչապետը պարբերաբար թվեր էր հրապարակում, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում քանի աշխատատեղ է ստեղծվել։ Ոչինչ, որ դրանից երկրում գործազրկության իրական պատկերը գրեթե չէր փոխվում, որովհետև գործ ունեինք հիմնականում նախկինում եղած աշխատատեղերի ստվերից դուրս գալու փաստի հետ, հիմա էլ եկել է հետհաշվարկ կատարելու ժամանակը։

Տնտեսական իրավիճակի սրընթաց վատթարացումը լուրջ սպառնալիքի տակ է դրել աշխատաշուկան։ Սպասվում է, որ դա կհանգեցնի հազարավոր աշխատատեղերի փակման և աշխատողների զանգվածային կրճատման։

Այս փուլում, ճիշտ է, փորձ է արվում տարբեր, այդ թվում՝ վարչական մեթոդներով պահպանել եղածը, բայց դա կարող է ընդամենը ժամանակավոր արդյունք տալ։ Անհնար է վարչարարական միջամտություններով ստիպել տնտեսվարողներին երկար ժամանակ պահպանել աշխատատեղերը։

Աշխատատեղերի կրճատման ռիսկերը մեծ են հատկապես առևտրի և սպասարկման ոլորտում։ Եթե հիմա տարբեր պատճառներով տնտեսվարողները դեռևս խուսափում են զանգվածային կրճատումներից, ապա վաղը ստիպված են լինելու գնալ դրան։ Հատկապես, երբ ոչ մի հիմք չկա պնդելու, որ իրավիճակը շուտով կկարգավորվի։

Կանխատեսումները շարունակում են հոռետեսական լինել։ Ու չնայած կառավարությունը խոստանում է վարկային գումարներ տրամադրել, թեկուզ՝ անտոկոս, միայն թե պահպանվեն աշխատատեղերը, բիզնեսը հակված չէ իրեն այդպիսի ճոխություն թույլ տալ և մտնել նման բեռի տակ։ Պատահական չէ, որ շատերը սկսել են աշխատողներին տուն ուղարկելու նախապատրաստական աշխատանքները։ Առայժմ դա արվում է հիմնականում հարկադիր արձակուրդի միջոցով։ Բայց առաջիկայում այն, ուզած թե չուզած, կփոխարինվի աշխատանքից ազատմամբ։

Փակվելու վտանգի առաջ են կանգնած առևտրի և սպասարկման բազմաթիվ օբյեկտներ։ Ու դեռ հայտնի չէ, թե դրանք ընդհանրապես երբ կարող են վերադառնալ բնականոն գործունեության։ Կտրուկ կրճատվել են սպառման ծավալները՝ անհնարին դարձնելով հետագա աշխատանքը։ Հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց ընտանիքի հացը վաստակում էին այս ոլորտում, հայտնվել են աշխատանքը կորցնելու փաստի առջև։ Այլ տեղ աշխատանք գտնելու հեռանկարներ ևս չկան։

Վտանգն առայժմ 1-2 ոլորտում է, բայց այն գնալով տարածվում է ամբողջ տնտեսության մեջ։ Ու դեռ հարց է, թե ինչ կմնա այն աշխատատեղերից, որոնց մասին ոչ վաղ անցյալում խոսում էր Նիկոլ Փաշինյանը։

Մինչև կորոնավիրուսը, Հայաստանում գրանցված էր 627,8 հազար աշխատող։ Պաշտոնապես հրապարակված տվյալներով՝ անցած տարի աշխատատեղերն ավելացել են շուրջ 42,5 հազարով։ 2019թ. աշխատատեղերի աճն առնվազն 12 հազարով քիչ է եղել, քան 2018թ.։ 2018թ. ընթացքում գրանցվել կամ հայտարարագրվել էր գրեթե 54,9 հազար նոր աշխատող, որոնցից շուրջ 8 հազարը՝ տարվա առաջին եռամսյակում, երբ Հայաստանում դեռևս տեղի չէր ունեցել իշխանափոխություն։

Եթե անցած տարի գրանցված աշխատողների թվի աճը սկսեց դանդաղել, ապա այս տարի սպասվում է աշխատատեղերի կրճատում։ Ընդ որում, պատճառը միայն կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական իրավիճակը չէ։ Առանց այդ էլ՝ աշխատատեղերի կրճատման համար ի հայտ էին եկել որոշակի վտանգներ։ Վերջին 2 տարիներին ավտոմեքենաների բիզնեսով զբաղվող հազարավոր քաղաքացիներ մտան հարկային դաշտ՝ ավելացնելով գրանցված աշխատողների քանակը։ Այս տարվա սկզբից, երբ այդ բիզնեսը հայտնվեց լճացման մեջ, շատերը ստիպված էին համալրել գործազուրկների բանակը։

Հայաստանում գրանցված աշխատողների մեծ մասը՝ շուրջ 422 հազարը, զբաղված է մասնավոր հատվածում։ Պետական համակարգում աշխատողների թիվը, անցած տարեվերջի տվյալներով, հասնում էր 205,8 հազարի։

Գուցե ժամանակը չէ այդ մասին խոսելու, բայց ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո էլ մեծ թիվ են կազմում պետական հատվածում զբաղվածները։ Ավելի քան 200 հազար մարդ շարունակում է սնվել պետության հաշվին։ Չհաշված, որ, աշխատավարձից բացի, հիմա բյուջեի հաշվին լայնորեն նաև պարգևավճարներ են վճարում։ Դա է պատճառը, որ այս հատվածում աշխատավարձի աճի տեմպն առնվազն կրկնակի բարձր է, քան այն հատվածում, որտեղ ձևավորվում են բյուջեի եկամուտները՝ դառնալով նաև աշխատավարձ ու պարգևավճար։

Անցած տարի գրանցված աշխատատեղերն ավելացել են բացառապես տնտեսական հատվածում։ 378,6 հազարից թիվը հասել է շուրջ 422 հազարի։ Թե տնտեսական նոր իրողությունների պայմաններում դրանց ո՞ր մասը կմնա, դեռ առիթ կլինի անդրադառնալու։

Այսօր արդեն փաստացի իրենց աշխատանքը կորցրել են օրավարձով աշխատողները։ Ու երբ կառավարությունը նրանց տուն է ուղարկում, պետք է բարի լինի մտածել նաև ապրելու պայմաններ ապահովելու մասին։

Այդպիսի աշխատողների քանակը Հայաստանում հասնում է տասնյակ հազարների։ Սա սոցիալական բավական մեծ շերտ է, որն իր ապրուստը վաստակում է օրվա աշխատանքով։ Աշխատանքի չգնալով՝ նրանք զրկվում են նաև եկամուտ ստանալու հնարավորությունից։ Հիմա ինչպե՞ս պետք է ապրեն այս մարդիկ։

Ու նրանք միակ բացառությունը չեն։ Առաջիկայում սոցիալական այս խմբին կմիանան նաև ուրիշները, այդ թվում՝ արտագնա աշխատանքի չմեկնող այն տասնյակ-հազարավոր քաղաքացիները, որոնք ստիպված են լինելու մնալ երկրում։

Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե այս ամենն ինչ սոցիալական հետևանքներ կարող է ունենալ։ Հատկապես որ, բազմաթիվ քաղաքացիներ ունեն ոչ միայն՝ ապրելու և գոյատևելու, այլև՝ վերցրած վարկերը սպասարկելու խնդիր։

Սոցիալական լարվածությունը թուլացնելու առումով կառավարության քայլերի մասին առայժմ դժվար է խոսել։ Թեև հայտարարվել է սոցիալական փաթեթի գործարկման մասին, այնուհանդերձ հայտնի չէ, թե դա ի՞նչ է ենթադրում և ի՞նչ կարող է տալ աշխատելու հնարավորությունից զրկված տասնյակ-հազարավոր քաղաքացիներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

դիտվել է 196 անգամ
Լրահոս
ՀՔԾ-ն կունենա՞ այնքան դուխ, որ մեր հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցի. Արսեն Բաբայան (video) Իրավիճակը Արցախում. քանի դեպք է արձանագրվել Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար. ՀՔԾ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել «Ելցինը փոշմանել է, որ պետության ղեկը վստահել է Պուտինին»․ Լուկաշենկո Աո՜ւ, Նիկո՜լ, որտե՞ղ ես, ի՞նչ եղավ $400.000–ը ՀՔԾ քննիչը խեղաթյուրում է իրավիճակը. Արծվիկ Մինասյանը՝ 3 ուժերի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու գործի մասին (video) Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ Ամուլսարը «պաշտպանում են» ադրբեջանական համազգեստով վարձկաններ, Նիկոլ Փաշինյան, նույնիսկ դա Ձեզ չի կանգնեցնու՞մ.Մարիամ Չախոյան (video) 24-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 80 մետր գլորվելով՝ հայտնվել գետում Քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է Ծնվել է Տիգրան Մնացականյանի ու Մարիամ Հովհաննիսյանի երեխան Հայաստանը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանին Բեյրութի պայթյունից փրկված հայը Նիկոլ Փաշինյան, Ամուլսարում ոստիկանները ծեծում ու ջարդում են մարդկանց, բա Դուք ու՞ր եք, դուրս եկեք,խոսեք.Սիլվա Ադամյան (video) Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից եւս 2-ի ինքնությունը հայտնի է Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ և զոհ Բեյրութում տեղի է ունեցել կառավարության հրաժարականի պահանջով բողոքի խոշոր ցույց․ արցունքաբեր գազ է կիրառվել (տեսանյութ) Առողջապահության նախարարությունն իր տեղում չի եղել և ձախողել է համաճարակի դեմ պայքարը․ բժիշկ-համաճարակաբան Երբ Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ․ հայտնում է Փաշինյանը Կորոնավիրուսից մահացած 5 քաղաքացիներից ամենաերիտասարդը 41 տարեկան է Ապաշնորհության ու անկարողության ցուցահանդես «Դավաճանների» ու «հինգերորդ շարասյան» որս. Ծեծ ու կտտանքներ՝ բանտերում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն այս պահին Տղերք խնդրում եմ, ասեք էլի, ի՞նչ եք ծխում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա` սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատան փակում, նախարարի քայլերը, սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub