Թեթեւ ախտանշաններով հիվանդներին հնարավոր է հիվանդանոց չտանենք. Արսեն Թորոսյան
«Հիվանդների թվի աճմանը զուգընթաց՝ մոտեցումները փոխվում են՝ սկսած նրանից, որ թեթեւ ախտանշաններով հիվանդները հնարավոր է մեկուսացվեն հյուրանոցներում, հիվանդանոց չտանենք: Միջին ծանրության եւ ծանր դեպքերի դեպքում հիվանդանոցային բուժօգնություն է լինելու: Այս քայլին կգնանք, եթե իրավիճակը բարդանա: 4 հիվանդանոցներում պատրաստվել են համապատասխան տեղեր՝ մոտավորապես 650 մահճակալ՝ կորոնավիրուսով վարակվածների համար: Թոքերի 42 սարք կա, որից օգտագործվում է ընդամենը 1-ը: Գնումների գործընթացի մեջ ենք հիմա, Երեւանում ունենք 7 սարք, որը գնման գործընթացի մեջ է: Հավանաբար, լսած կլինեք, որ աշխարհում նման սարքավորումների դեֆիցիտ կա, երկրները զարգացնում են հզորությունները՝ դրանց արտադրելու: Մատակարարը մնում է էլի Չինաստանը, եվրոպական երկրներն էլ ունեն արտադրություն, բայց ունենք արտահանման սահմանափակում, քանի որ իրենց նույնպես այդ սարքերը պետք են»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: