Մեզ հարկադրաբար կանգնեցրին, լա՛վ իմացեք․ Պարգև Սրբազան (video)

 

Պատերազմի ժամանակ լինում են ծայրահեղ պայմաններ, երբ լարվում են մարդու բոլոր ուժերը, որպեսզի հաղթահարվի պատերազմական դրությունը, իսկ խաղաղ պայմաններում մարդը կորցնում է զգոնությունն ու մոռանում ապագայի վտանգների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը՝ խոսելով Արցախի ու արցախցու ապրելակերպից, որն ուղեկցվում է պատերազմով ու խաղաղությամբ:

Ըստ Սրբազանի՝ շահում է այն ազգը, որը միշտ արթուն է մնում՝ իմանալով ապագայի վտանգների մասին:

Պարգև Սրբազանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմը թարմ է բոլորի հիշողություններում. «Մենք վստահ ենք, որ Ադրբեջանը Արցախի հարցի լուծումը տեսնում է պատերազմի միջոցով: Ապրիլյան պատերազմը եղավ երրորդ դեպքը, երբ մեզ կանգնեցրին: Մենք պետք է հակահարված տայինք ու անցնեինք մեր մյուս գործերին, բայց մեզ զանգեցին ու ասացին՝ զինադադար են առաջարկում»:

Պարգև Սրբազանը պնդում է, որ մեր առաջխաղացման դեպքում անպատկերացնելի էր լինելու Իլհամ Ալիևի վիճակը. «Ես շատ բարկացա, երբ մեզ ասացին՝ զինադադար է լինելու: Ես այլևս զինվոր կորցնելուն պատրաստ չէի: Մենք պիտի առաջ գնայինք, բայց Ադրբեջանն արդեն երրորդ անգամ մեզ կանգնեցրեց՝ զինադադարով»:

Հարցին՝խաբվա՞ծ են այն մարդիկ, ովքեր հավատում են խաղաղ ճանապարհով Արցախի հարցի լուծմանը, Պարգև Սրբազանը պատասխանել է. «Ուշ, թե շուտ խաղաղությունը պետք է գա: Մենք երբևէ չենք խախտել զինադադարը՝ լինելով մեր խոսքի տերը: Խաղաղության համար բոլորը պետք է գան ընդհանուր համաձայնության, սակայն մենք այսօր չենք կարող խոսել Ադրբեջանի հետ խաղաղությունից, երբ իրենք մեծ ախորժակ ունեն, ընդհուպ խոսում են Սյունիքի, Երևանի մասին»:

Պարգև Սրբազանի խոսքով՝ ավելի լավ է խոսել խաղաղությունից, քան պատերազմել:

Նա հիշում է դեռ 1993թ.-ին Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցը. «Ասացի՝ աշխարհում կան մի քանի տեսակ սինդրոմներ, այնպես չանեք, որ լինի նաև «ղարաբաղյան սինդրոմ»: Պատերազմը մի օր ավարտվելու է, իսկ մենք պետք է մարդկանց սոցիալական հարցերը լուծենք: Ռոբերտ Քոչարյանը միանգամից որսաց խոսքս ու հանձնաժողով ստեղծեց, որպեսզի հասկանանք՝ ինչ անել, որպեսզի «ղարաբաղյան սինդրոմը» չունենանք»:

Պարգև Սրբազանը նշեց, որ ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի՝ արցախցին նման խնդրի չբախվեց:

Դիտարկմանն՝ ի՞նչ վիճակում է այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոերտ Քոչարյանը, ով այսօր մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար և այս պահին գտնվում է կալանքի տակ, Սրբազանը նշել է. «Ռոբերտ Քոչարյանը ուժեղ կամքի տեր մարդ է, բայց ի վերջո նա էլ է մարդ և գուցե նա էլ ընկճված լինի: Ռոբերտ Քոչարյանը ահռելի լումա ունի ազգային ու պետականության գործում ու հիմա հետհայացք գցելով՝ մտածում է՝ «այսքան բան եմ արել, բայց այսօր այս վիճակում եմ»»:

Հարցին՝ այս պահին ի՞նչ կասեիք Ռոբերտ Քոչարյանին, Պարգև Սրբազանը պատասխանել է. «Մաղթում եմ Ռոբերտ Քոչարյանին համբերություն: Կարծում եմ՝ մի օր ամեն ինչ կշրջվի և մենք ազգովի կհամախմբվենք»:

դիտվել է 971 անգամ
Լրահոս
Արդյունքները` Ճարտարից. որ թեկնածուն է առաջ անցել Ով է առաջատար Հադրութի շրջանում Առաջին տվյալները Մարտակերտի շրջանից Որքան ընտրող է համապետական ընտրություններին մասնակցել Մակունցը և «69 ավազակները» Իշխանական պատգամարորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք, պարգեւավճարով փակեք բերանները Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ․ Արմեն Աշոտյան Առաջին տվյալներն Արցախի նախագահական ընտրություններից․ ո՞վ է առաջատարը ՈՒՂԻՂ. Արցախում հաշվում են քվեաթերթիկները Վրաստանում դադարեցվում է նաև տարադրամի փոխանակման կետերի աշխատանքը Կառավարության «գազերը» Պուտինի հետ շփված բժիշկը վարակվել է կորոնավիրուսով /տեսանյութ, տեսանյութ/ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա Մեկ օրվա համար անգրագետ քայլերի քանակը շատ է Տիգրան Ավինյան. 75-80 օրվա ընթացքում բնակչության մոտ 89%-ը կլիներ վարակված Իտալիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը ռեկորդային քիչ են Գնալով խրվում ենք․դեղատուն, խանութ մտնելով, կամ անկապ տեղը մարդկանց զանգելով բան չի ստացվելու Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան COVID-19. որքան գումար է մուտքագրվել հաշվին ժամը 9-ից 18-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 357 անձ տուգանվել է Արցախում ավարտվել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ախտահանվել են ԲԴԽ-ի և ՀՀ դատարանների վարչական շենքերը /տեսանյութ/ Արցախ. Ով ինչ հաշվարկ ունի.ժամանակը գնաց Ծաղկաձորի, Երևանի և Դիլիջանի հյուրանոցները կդառնան մեկուսացման վայրեր Փոխեք Արամ Սարգսյանի «չիպը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն :