Մեզ հարկադրաբար կանգնեցրին, լա՛վ իմացեք․ Պարգև Սրբազան (video)

 

Պատերազմի ժամանակ լինում են ծայրահեղ պայմաններ, երբ լարվում են մարդու բոլոր ուժերը, որպեսզի հաղթահարվի պատերազմական դրությունը, իսկ խաղաղ պայմաններում մարդը կորցնում է զգոնությունն ու մոռանում ապագայի վտանգների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը՝ խոսելով Արցախի ու արցախցու ապրելակերպից, որն ուղեկցվում է պատերազմով ու խաղաղությամբ:

Ըստ Սրբազանի՝ շահում է այն ազգը, որը միշտ արթուն է մնում՝ իմանալով ապագայի վտանգների մասին:

Պարգև Սրբազանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմը թարմ է բոլորի հիշողություններում. «Մենք վստահ ենք, որ Ադրբեջանը Արցախի հարցի լուծումը տեսնում է պատերազմի միջոցով: Ապրիլյան պատերազմը եղավ երրորդ դեպքը, երբ մեզ կանգնեցրին: Մենք պետք է հակահարված տայինք ու անցնեինք մեր մյուս գործերին, բայց մեզ զանգեցին ու ասացին՝ զինադադար են առաջարկում»:

Պարգև Սրբազանը պնդում է, որ մեր առաջխաղացման դեպքում անպատկերացնելի էր լինելու Իլհամ Ալիևի վիճակը. «Ես շատ բարկացա, երբ մեզ ասացին՝ զինադադար է լինելու: Ես այլևս զինվոր կորցնելուն պատրաստ չէի: Մենք պիտի առաջ գնայինք, բայց Ադրբեջանն արդեն երրորդ անգամ մեզ կանգնեցրեց՝ զինադադարով»:

Հարցին՝խաբվա՞ծ են այն մարդիկ, ովքեր հավատում են խաղաղ ճանապարհով Արցախի հարցի լուծմանը, Պարգև Սրբազանը պատասխանել է. «Ուշ, թե շուտ խաղաղությունը պետք է գա: Մենք երբևէ չենք խախտել զինադադարը՝ լինելով մեր խոսքի տերը: Խաղաղության համար բոլորը պետք է գան ընդհանուր համաձայնության, սակայն մենք այսօր չենք կարող խոսել Ադրբեջանի հետ խաղաղությունից, երբ իրենք մեծ ախորժակ ունեն, ընդհուպ խոսում են Սյունիքի, Երևանի մասին»:

Պարգև Սրբազանի խոսքով՝ ավելի լավ է խոսել խաղաղությունից, քան պատերազմել:

Նա հիշում է դեռ 1993թ.-ին Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցը. «Ասացի՝ աշխարհում կան մի քանի տեսակ սինդրոմներ, այնպես չանեք, որ լինի նաև «ղարաբաղյան սինդրոմ»: Պատերազմը մի օր ավարտվելու է, իսկ մենք պետք է մարդկանց սոցիալական հարցերը լուծենք: Ռոբերտ Քոչարյանը միանգամից որսաց խոսքս ու հանձնաժողով ստեղծեց, որպեսզի հասկանանք՝ ինչ անել, որպեսզի «ղարաբաղյան սինդրոմը» չունենանք»:

Պարգև Սրբազանը նշեց, որ ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի՝ արցախցին նման խնդրի չբախվեց:

Դիտարկմանն՝ ի՞նչ վիճակում է այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոերտ Քոչարյանը, ով այսօր մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար և այս պահին գտնվում է կալանքի տակ, Սրբազանը նշել է. «Ռոբերտ Քոչարյանը ուժեղ կամքի տեր մարդ է, բայց ի վերջո նա էլ է մարդ և գուցե նա էլ ընկճված լինի: Ռոբերտ Քոչարյանը ահռելի լումա ունի ազգային ու պետականության գործում ու հիմա հետհայացք գցելով՝ մտածում է՝ «այսքան բան եմ արել, բայց այսօր այս վիճակում եմ»»:

Հարցին՝ այս պահին ի՞նչ կասեիք Ռոբերտ Քոչարյանին, Պարգև Սրբազանը պատասխանել է. «Մաղթում եմ Ռոբերտ Քոչարյանին համբերություն: Կարծում եմ՝ մի օր ամեն ինչ կշրջվի և մենք ազգովի կհամախմբվենք»:

դիտվել է 1020 անգամ
Լրահոս
Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am