Պուտինը հետաձգել է սահմանադրական հանրաքվեն
ria.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ապրիլի 22-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեն կհետաձգվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Քվեարկության նոր օրը կորոշվի ավելի ուշ` կախված Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի զարգացումից,-ասել է նա և հավելել,- Իշխանություններն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտան կորոնավիրուսի տարածումը, բայց Ռուսաստանը չի կարող ամբողջությամբ զերծ մնալ վիրուսից՝ աշխարհագրական դիրքի պատճառով: