Ունենք բեռնափոխադրումների հետ կապված Լարսում և Բագրատաշենում. պարզաբանում
«Ունենք բեռնափոխադրումների հետ կապված Լարսում և Բագրատաշենում։ Բագրատաշենում հիմնականում խնդիրը կապված է Մառնեուլիի շրջանի կարանտինի հետ, և թողունակությունը բավականին դանդաղ է այդ հատվածում։ Նույն խնդիրն ունենք նաև Լարսում։ Այնուամենայնիվ, ասօր նախատեսված է հետախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքը ապահովել, որովհետև կուտակումները իրապես և՛ Հայաստան-Վրաստան սահմանին են, և՛ Վրաստանի ներսում են հայ բեռնափոխադրողներ էս պահին կուտակված, և՛ Լարսի անցակետում»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Լարսում և Բագրատաշենում բեռնափոխադրող մեքենաների կուտակումների մասին հարցին հայտարարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետը նաև նշեց, որ իրենք մոտական ժամանակներում հստակ կարգավորումներ պետք է մտածեն, պայմանավորվեն, խաղի կանոններ սահմանեն, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն։