Ի՞նչ չասաց Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. 2008–ին իր հակասահմանադրական գործողություններով արտակարգ դրություն մտցնելու որոշմանը հանգեցրած Նիկոլ Փաշինյանն ինքն է 2020–ին վարչապետի կարգավիճակով արտակարգ դրություն մտցնում, բայց ուշացած։

«Կորոնավիրուսն ում շունն է, որ...» ձևակերպմամբ ՀՀ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դրած և «թու, թու, թու»–ով կորոնավիրուսի դեմ պայքարող Փաշինյանը ստիպված եղավ արտակարգ դրություն մտցնել։ Դրանից հետո նա ամեն օր խոսում է վարակի վտանգների ու արտակարգ քայլերի գնալու անհրաժեշտության մասին։

Նա հիմա կոչ է անում քաղաքացիներին մնալ տանը և դրա ապահովման համար հատուկ ռազմական տեխնիկա է մտցրել քաղաք։

Նա քիչ առաջ ուղերձով դիմել է ժողովրդին ու հայտարարել, որ չի կարելի տանից դուրս գալ ու երկու մարդուց ավելի հավաքվել, եթե հատուկ անհրաժեշտություն չկա։

Հարկ է հատուկ ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում չկար ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ այն քաղաքացուց, որին նա ընդամենն օրեր առաջ «հպարտ քաղաքացու» անձնագիր էր բաժանում։ Կորոնավիրուսն արդեն Հայաստանում էր, մարդիկ ահազանգում էին, որ պետք է քայլեր ձեռնարկել, բայց Նիկոլը չլսելու էր տալիս դա և կոչ էր անում մարդկանց մեծ խմբերով հավաքվել ու լսել իր ատելության քարոզը։ Նաև բուկլետներ էր բաժանում մարդաշատ վայրերում։

Նիկոլին այնքան էր պետք սեփական իշխանության ավելացումը, ՍԴ–ի սեփականաշնորհումը և դիկտատուրայի հաստատումը, որ հարվածի տակ դրեց զանգվածներին՝ նրանց ենթարկելով հիվանդանալու ռիսկի։ Մարդկանց համոզելով ու վարչական ռեսուրսի կիրառմամբ բերում էին Նիկոլի ատելության խոսքը լսելու։ Նրանց խմբերով մի տեղ էին հավաքում ու խմբերով ենթարկում ռիսկի։

Ընդամենը երեկ՝ հանուն ընտանեկան փիառի, Փաշինյանի կինը վարակվելու ու վարակելու ռիսկային գոտում էր հայտնվել՝ բուկլետներ բաժանելով։ Իսկ այսօր նրա ամուսինը Երևան ԲՄՊ է մտցնում։

Աննա Հակոբյանը բուկլետ էր բաժանում այն դեպքում, երբ արդեն կային իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ չի կարելի սոցիալական հեռավորությունը խախտել, առանց դիմակի ու ձեռնոցների շփվել, մեծ խմբերով հավաքվել և այլն։

Փաշինյանն այս ընթացքում ցույց տվեց, որ իրականում թքած ունի իր կողմից «հպարտ քաղաքացի» որակումը ստացած մարդկանց կյանքի ու առողջության վրա։ Կորոնավիրուսը մտել էր Հայաստան, բայց նա գզիրի նման դռնեդուռ էր ընկել ու բուկլետ էր բաժանում։ Իսկ եթե չէր հասկանում վտանգը, ապա դա պակաս վտանգավոր երևույթ չէ։ Փաստորեն, եթե հանկարծ պատերազմ լինի, նա կրկին կարող է ոչ համարժեք քայլերի գնալ։

Ատելության քարոզի ժամանակ Նիկոլն ի՛նքն էր հայտնվել վարակվելու և վարակելու ռիսկային գոտում, բայց ինքնամոռաց տրվել էր փողոցին՝ իր միակ աշխատավայրին։

Նա ուղերձում մոռացավ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել այն բանի համար, որ անտեսել է վիրուսն ու կարևորել «այո»–ի քարոզը։

Որպես մարդ Նիկոլը, միգուցե, կարող է անտարբեր լինել սեփական առողջության նկատմամբ, բայց որպես պետության ղեկավար նա պարտավոր է հոգ տանել մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար, ինչը չի արել։ Ու հիմա փորձում է հետ բերել կորցրածը և հրշեջի ֆունկցիա կատարել։

Նիկոլը պետք է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեր, որ սխալվել է ու Սյունիքի, Վայոց Ձորի բնակիչներին ռիսկի տակ դրել, որ ժամանակին մատների արանքով է նայել Իտալիայից ժամանածներին, որ Իրանում առաջին դեպքի մասին իմանալուց հետո անհրաժեշտ քայլերը չի արել, որ...

Նիկոլն ուղերձում լսարանին նախապատրաստում է վիրուսից առաջին վատագույն սցենարն ունենալուն։ Նա անոնս է անում ծայրահեղ ծանր հիվանդի մասին, բայց ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ չի խնդրում։

Հարցն այն չէ, որ մենք ապահովագրված էինք կորոնավիրուսի ներթափանցումից։ Ամենայն հավանականությամբ այն չէր շրջանցի մեզ, նույնիսկ եթե ավելի վաղ քայլեր անեինք, բայց եթե դրանք արվեին, վիճակն այսպիսին չէր լինի։ Երբ տեսնում ես, թե ինչ բառադի վերաբերմունք կար, արդեն պարզ է դառնում, թե ինչու ենք Վրաստանից ու Ադրբեջանից ավելի քիչ բնակչություն ունենալով հանդերձ վարակվածների ավելի շատ դեպքեր գրանցել։ Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանն ու Ադրբեջանը, տարբեր գործոններով պայմանավորված, ավելի բարձր ռիսկային գոտում էին։

Նիկոլի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ցույց կտար, որ նա հրաժարվել է իր՝ պատասխանատվությունը միշտ այլոց վրա գցելու և իրեն միայն լիազորությունները պահելու քաղաքականությունից։ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ նաև ցույց կտար, որ նա գիտակցել է սեփական սխալն ու հետևություններ արել։

Նիկոլը պետք է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեր էջմիածնեցի կնոջից, որի հետ կապված սուտ պատմություն էր ներկայացնում ուղիղ եթերում, որպեսզի արդարացներ սեփական հանցավոր անգործությունը։

Նիկոլը պետք է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեր, բայց չխնդրեց ու «էս նեղ մաջալին» անգամ նյուվասյուկիստական կերակուր մատուցեց։

Կորոնավիրուսից հետո կյանք կա, այդ թվում՝ քաղաքական կյանք։ Այդ քաղաքական կյանքում վստահաբար տեղ չի լինելու պոպուլիզմին, ամբոխավարությանը, դիլետանտիզմին, դեմագոգիային ու փարիսեցիությանը։ Եվ ամենակարևորը՝ տեղ չի լինելու ստախոսների ու պետական շահը սեփականին ստորադասածների համար։

7or.am

դիտվել է 1126 անգամ
Լրահոս
Մեկ օրվա համար անգրագետ քայլերի քանակը շատ է Տիգրան Ավինյան. 75-80 օրվա ընթացքում բնակչության մոտ 89%-ը կլիներ վարակված Իտալիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը ռեկորդային քիչ են Գնալով խրվում ենք․դեղատուն, խանութ մտնելով, կամ անկապ տեղը մարդկանց զանգելով բան չի ստացվելու Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան COVID-19. որքան գումար է մուտքագրվել հաշվին ժամը 9-ից 18-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 357 անձ տուգանվել է Արցախում ավարտվել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ախտահանվել են ԲԴԽ-ի և ՀՀ դատարանների վարչական շենքերը /տեսանյութ/ Արցախ. Ով ինչ հաշվարկ ունի.ժամանակը գնաց Ծաղկաձորի, Երևանի և Դիլիջանի հյուրանոցները կդառնան մեկուսացման վայրեր Փոխեք Արամ Սարգսյանի «չիպը» Փրկել Նիկոլին. Իմ քայլը սթափվում է Հիշում ե՞ք Լֆիկ Սամոյի ասածը. Նիկոլը միշտ էլ նրանց ախպերն ա եղել.Աշոտ Գրիգորյան (video) Աժ ղեկավարությունը խախտում է պառլամենտարիզմի բոլոր կանոնները. Մարուքյան/տեսանյութ/ Դատարկախոսությամբ ենք զբաղված Խոշոր ավտովթար. Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Ում համար է Փաշինյանը նոր դոսյեներ հավաքում Արցախի տարածքում կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի գովերգած վարկային արձակուրդն իրականում Պետական համակարգը կաթվածահար է Խղճուկ թեկնածուի պարտության ողջ «հմայքը» Արցախ. Նիկոլին հասկացրեցին՝ «խաղեր չտալ» Արեգ Քոչինյանը դադարեցնում է ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի իր պարտականությունները Կորոնավիրուսի հետևանքով մահացածներին Հայաստանում հերձման չեն ենթարկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն :