Ի՞նչ չասաց Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. 2008–ին իր հակասահմանադրական գործողություններով արտակարգ դրություն մտցնելու որոշմանը հանգեցրած Նիկոլ Փաշինյանն ինքն է 2020–ին վարչապետի կարգավիճակով արտակարգ դրություն մտցնում, բայց ուշացած։

«Կորոնավիրուսն ում շունն է, որ...» ձևակերպմամբ ՀՀ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դրած և «թու, թու, թու»–ով կորոնավիրուսի դեմ պայքարող Փաշինյանը ստիպված եղավ արտակարգ դրություն մտցնել։ Դրանից հետո նա ամեն օր խոսում է վարակի վտանգների ու արտակարգ քայլերի գնալու անհրաժեշտության մասին։

Նա հիմա կոչ է անում քաղաքացիներին մնալ տանը և դրա ապահովման համար հատուկ ռազմական տեխնիկա է մտցրել քաղաք։

Նա քիչ առաջ ուղերձով դիմել է ժողովրդին ու հայտարարել, որ չի կարելի տանից դուրս գալ ու երկու մարդուց ավելի հավաքվել, եթե հատուկ անհրաժեշտություն չկա։

Հարկ է հատուկ ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում չկար ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ այն քաղաքացուց, որին նա ընդամենն օրեր առաջ «հպարտ քաղաքացու» անձնագիր էր բաժանում։ Կորոնավիրուսն արդեն Հայաստանում էր, մարդիկ ահազանգում էին, որ պետք է քայլեր ձեռնարկել, բայց Նիկոլը չլսելու էր տալիս դա և կոչ էր անում մարդկանց մեծ խմբերով հավաքվել ու լսել իր ատելության քարոզը։ Նաև բուկլետներ էր բաժանում մարդաշատ վայրերում։

Նիկոլին այնքան էր պետք սեփական իշխանության ավելացումը, ՍԴ–ի սեփականաշնորհումը և դիկտատուրայի հաստատումը, որ հարվածի տակ դրեց զանգվածներին՝ նրանց ենթարկելով հիվանդանալու ռիսկի։ Մարդկանց համոզելով ու վարչական ռեսուրսի կիրառմամբ բերում էին Նիկոլի ատելության խոսքը լսելու։ Նրանց խմբերով մի տեղ էին հավաքում ու խմբերով ենթարկում ռիսկի։

Ընդամենը երեկ՝ հանուն ընտանեկան փիառի, Փաշինյանի կինը վարակվելու ու վարակելու ռիսկային գոտում էր հայտնվել՝ բուկլետներ բաժանելով։ Իսկ այսօր նրա ամուսինը Երևան ԲՄՊ է մտցնում։

Աննա Հակոբյանը բուկլետ էր բաժանում այն դեպքում, երբ արդեն կային իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ չի կարելի սոցիալական հեռավորությունը խախտել, առանց դիմակի ու ձեռնոցների շփվել, մեծ խմբերով հավաքվել և այլն։

Փաշինյանն այս ընթացքում ցույց տվեց, որ իրականում թքած ունի իր կողմից «հպարտ քաղաքացի» որակումը ստացած մարդկանց կյանքի ու առողջության վրա։ Կորոնավիրուսը մտել էր Հայաստան, բայց նա գզիրի նման դռնեդուռ էր ընկել ու բուկլետ էր բաժանում։ Իսկ եթե չէր հասկանում վտանգը, ապա դա պակաս վտանգավոր երևույթ չէ։ Փաստորեն, եթե հանկարծ պատերազմ լինի, նա կրկին կարող է ոչ համարժեք քայլերի գնալ։

Ատելության քարոզի ժամանակ Նիկոլն ի՛նքն էր հայտնվել վարակվելու և վարակելու ռիսկային գոտում, բայց ինքնամոռաց տրվել էր փողոցին՝ իր միակ աշխատավայրին։

Նա ուղերձում մոռացավ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել այն բանի համար, որ անտեսել է վիրուսն ու կարևորել «այո»–ի քարոզը։

Որպես մարդ Նիկոլը, միգուցե, կարող է անտարբեր լինել սեփական առողջության նկատմամբ, բայց որպես պետության ղեկավար նա պարտավոր է հոգ տանել մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար, ինչը չի արել։ Ու հիմա փորձում է հետ բերել կորցրածը և հրշեջի ֆունկցիա կատարել։

Նիկոլը պետք է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեր, որ սխալվել է ու Սյունիքի, Վայոց Ձորի բնակիչներին ռիսկի տակ դրել, որ ժամանակին մատների արանքով է նայել Իտալիայից ժամանածներին, որ Իրանում առաջին դեպքի մասին իմանալուց հետո անհրաժեշտ քայլերը չի արել, որ...

Նիկոլն ուղերձում լսարանին նախապատրաստում է վիրուսից առաջին վատագույն սցենարն ունենալուն։ Նա անոնս է անում ծայրահեղ ծանր հիվանդի մասին, բայց ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ չի խնդրում։

Հարցն այն չէ, որ մենք ապահովագրված էինք կորոնավիրուսի ներթափանցումից։ Ամենայն հավանականությամբ այն չէր շրջանցի մեզ, նույնիսկ եթե ավելի վաղ քայլեր անեինք, բայց եթե դրանք արվեին, վիճակն այսպիսին չէր լինի։ Երբ տեսնում ես, թե ինչ բառադի վերաբերմունք կար, արդեն պարզ է դառնում, թե ինչու ենք Վրաստանից ու Ադրբեջանից ավելի քիչ բնակչություն ունենալով հանդերձ վարակվածների ավելի շատ դեպքեր գրանցել։ Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանն ու Ադրբեջանը, տարբեր գործոններով պայմանավորված, ավելի բարձր ռիսկային գոտում էին։

Նիկոլի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ցույց կտար, որ նա հրաժարվել է իր՝ պատասխանատվությունը միշտ այլոց վրա գցելու և իրեն միայն լիազորությունները պահելու քաղաքականությունից։ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ նաև ցույց կտար, որ նա գիտակցել է սեփական սխալն ու հետևություններ արել։

Նիկոլը պետք է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեր էջմիածնեցի կնոջից, որի հետ կապված սուտ պատմություն էր ներկայացնում ուղիղ եթերում, որպեսզի արդարացներ սեփական հանցավոր անգործությունը։

Նիկոլը պետք է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեր, բայց չխնդրեց ու «էս նեղ մաջալին» անգամ նյուվասյուկիստական կերակուր մատուցեց։

Կորոնավիրուսից հետո կյանք կա, այդ թվում՝ քաղաքական կյանք։ Այդ քաղաքական կյանքում վստահաբար տեղ չի լինելու պոպուլիզմին, ամբոխավարությանը, դիլետանտիզմին, դեմագոգիային ու փարիսեցիությանը։ Եվ ամենակարևորը՝ տեղ չի լինելու ստախոսների ու պետական շահը սեփականին ստորադասածների համար։

7or.am

դիտվել է 1126 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց Ալիևն արդեն Պուտինից բողոքեք․ ինչով է վտանգավոր այս փուլը Դեռ այնպիսի՜ բաներ ենք իմանալու․․․ Քաղաքային տրանսպորտի գերծանրաբեռնված լինելը որևէ կերպ նպասոտւ՞մ է համավարակի տարածման տեմպերի կրճատմանը Ինչպես են ոստիկանները քաշքշելով բերման ենթարկում դիմակ չկրող քաղաքացիներին. video ԱԳՆ խոսնակը «ցնցեց» Ադրբեջանը` «գոտկատեղից ներքև» հարված հասցրեց դեռ վերջերս թավշյա վերնախավում կառուցողականի համբավ «վայելող» Ալիևին Հայտնի հարսիկի մասին անեկդոտի տրամաբանությամբ՝ իզուր շկաֆի գլխից մի իջեք, որովհետև միևնույն է լինելիքը լինելու է, չիջնեք էլ՝ իջեցնելու են ու էլի լինելու է «Երկու և կես տարի է` մեր երկիրը կառավարում է, ըստ էության, դավաճանական բնույթի նոր ռեժիմը» Եթե Հայաստանը ունենար ԱԱԾ, հիմա Արսեն Խառատյանն ու Նիկոլ Փաշինյանը ԿԳԲ-ի պադվալում պիտի լինեին Հիմա առավել քան պարզ է դառնում, թե ինչու պետական դավաճանների կառավարությունը չէր պատասխանում Ալիևի հոխորտանքներին Ալիև-Փաշինյան զույգի տապալման և ապագա սաբոտաժների փորձերի մասին. video Այսուհետ բոլոր նրանք, ովքեր կկանգնեն Փաշինյանի կողքին, կիսում են նրա հետ պատասխանատվությունը առաջիկա զարգացումների Ազգի դավաճանությունը, ըստ Նիկոլի, կոնֆիդենցիալ ինֆորմացիա է ընդամենը Այս մարդու ամեն բառը սուտ է (տեսանյութ) Իրո՞ք, Նիկոլ, դու կարծում ես, թե Ադրբեջանի նախագահը պիտի ամաչի քո խոսքերից ու այլևս կոնֆիդենցիալ ինֆորմացիա չհրապարակի Կիրթ ու կուլտուրական օրթախին պատասխանեց Պրիդուռոկը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան Օրվա լուսանկարը Նարեկ Մանթաշյանը բերման ենթարկվեց կառավարության շենքի մոտ դագաղ տեղադրելու համար Դատավորների ունեցվածքը՝ Նիկոլի խոշորացույցի տակ «Ես պարոն Խունդկարյանին ինչ-որ մի փուլում կարող եմ կողմ քվեարկել». Հրայր Թովմասյան Գագիկ Ծառուկյանը ներկա կլինի դատարանի որոշմանը Վաղը ԱԺ նիստ եք անում ու 4 ժամում փոփոխություն եք մտցնում Սահմանադրության մեջ՝ «ՍԴ նախագահ» բառերը բոլոր տեղերում փոխարինելով «ՍԴ վարչապետ» բառերով. Ռուբեն Մելիքյան Փաշինյանը թող տղամարդավարի խոստանա, որ հանրահավաքի օրը ԳԱԻ-ի պոստերը չի փակելու. Գևորգ Պետրոսյան Ախուրյանի թիվ 2 դպրոցը փակ է. կորոնավիրուսով վարակված ուսուցիչներին տեղափոխել են Երևան
Ամենաընթերցվածները
Շուտով
Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։ Հարգելի գործընկերներ, Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Վարդապետի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը և մի խումբ մտավորականներ ծաղիկներ կխոնարհեն Կոմիտասի շիրմին։ Կմատուցվի հոգեհանգստի կարգ։ Կոմիտասի 151-ամյակի առիթով թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի կունենա Հրաչ Քեշիշյանի «ԱՆՈՒՇ. ԱՆԱՎԱՐՏ ՕՊԵՐԱ» ֆիլմի պրեմիերան։ Վավերագրական-խաղարկային ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝ «ԱՆՈՒՇ» օպերայի մասին: Միջոցառումը կանցկացվի հետ... Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. ներքին և արտաքին սպառնալիքները: Սեպտեմբերի 25-ին ժամը 13.00 Աղաբաբյանս հյուրանոցում (Նազարբեկյան թաղամաս (Հյուսիս-Արևմտյան Գ-3 թաղամաս), 25/5 շենք, հեռ. 098(043) 50 93 50) տեղի կունենա Գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի և Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Թովմասյանի ասուլիսը: Թեմա՝ աշխարհում առաջին անգամ հենց Ռոմանը մեկ րոպեում կատարել է պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ 38 ետ պտույտներ և սահմանել Գինեսի ռեկորդների գիրքի պատմության մեջ առաջին նմանօրինակ ռեկորդը: Հավաստագիրն արդեն Հայաստանում է: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի ասուլիսը: Թեմա- Ուսուցիչների թեստավորման գործընթաց, հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեմա՝Վարկեր և կորոնավիրուս: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub