Կարևոր. կորոնավիրուսից երեխա է մահացել
Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետ կապված մահվան եւս երեք դեպք է հաստատվել, որոնց թվում տարածաշրջանում մինչեւ 18 տարեկան երեխայի մահվան առաջին դեպքը, հայտնում է Independent-ը։
Ինչպես նշվում է` սա ԱՄՆ-ում երեխայի մահվան առաջին դեպքն է։
Լոս Անջելեսի շրջանի առողջապահության վարչության տնօրեն Բարբարա Ֆերերն ասել է, թե վերջին մահը հաստատում է, որ վիրուսը բոլոր տարիքի մարդկանց է վարակում։ Պաշտոնատար անձինք երեխայի ստույգ տարիքի կամ այլ հիվանդությունների մասին ոչինչ չեն հայտնում։