Իսկական սադիզմ՝ Հայաստանի սահմանակից հարևանի հանդեպ

Հարևան Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները երկար պատմություն ունեն, որոնց բազմիցս անդրադարձել ենք, բայց որ Իրանում կորոնավիրուսի պայմաններում ամերիկյան պատժամիջոցները կշարունակվեին գործել հիմա՝ սա արդեն սադիզմի վառ օրինակ է:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 23-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը կեղծ է, և իրենք ԱՄՆ-ից եկող օգնության կարիքը չունեն: «Այն փաստը, որ ամերիկացիներն ասում են, իբր իրենք պատրաստ են օգնել Իրանին կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում, պատմության ամենամեծ սուտն է»,-նշել է Ռոհանին՝ հավելելով. «Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը, որը կանգնել է աղբյուրի մոտ և չի թողնում օգտագործել աղբյուրի ջուրը, հիմա ջրի կեղտոտ բաժակն է մեկնում ու ասում, որ ուզում է օգնել»,- հավելել է Իրանի նախագահը:

Ռոհանին նաև մեղադրել է ԱՄՆ-ին այն խնդիրների համար, որոնց այսօր բախվում է Իրանը: «Դուք փակել եք աղբյուրի ջուրը, դուք արգելափակել եք նավթի վաճառքը, դուք արգելափակել եք մեր բանկային գործարքները: Մեզ պետք չէ ձեր կեղտոտ ջրի բաժակը»,- հայտարարել է Ռոհանին:

Իրանցի առաջնորդը նշել է նաև, որ ներկայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով տիրող իրավիճակի պայմաններում երկրին Վաշինգտոնից օգնություն պետք չէ:

Նկատենք, որ ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ այն վարքագիծը, որը Միացյալ Նահանգները դրսևորում է Իրանի ժողովրդի նկատմամբ, հանցագործություն է ընդդեմ մարդկության: «Բանկային և ֆինանսական սահմանափակումները չեն բնորոշում մարդասիրական իրեր ես գնում, թե ոչ: Երբ բանկը վտանգավոր է համարում Իրանի հետ գործարք կատարելը, այն պարզապես փակում է դուռը»,- Զարիֆին մեջբերում է իրանական «Մեհր» գործակալությունը:

Իրանցի նախարարի խոսքով՝ բժշկական սարքավորումների եվրոպական արտադրողներն իրենց ապրանքները չեն վաճառում Իրանին, քանի որ ԱՄՆ-ն վերջիններիս սպառնում է պատժամիջոցներով: «ԱՄՆ-ն տարբեր եղանակներով տնտեսական և բժշկական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ: Իրավական տեսանկյունից նայելով՝ դա հանցագործություն է մարդկության դեմ»,- շեշտել է Զարիֆը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկացի պաշտոնյաներն օգնություն են առաջարկել Իրանին, Զարիֆը հայտարարել է, որ այդ առաջարկը «կեղծավորություն» էր: «Օրեր առաջ պետքարտուղար Պոմպեոն խնդրել է մյուս երկրներին պայմաններ ստեղծել Իրանին օգնելու համար կորոնավիրուսի դեմ պայքարում: Այն ամենն ինչ ԱՄՆ-ն կարող է անել, միջամտելը դադարեցնելն է»,- հավելել է Զարիֆը:

Այսպես, Իրանի իշխանությունները մերժում են կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակություն ցուցաբերելու Վաշինգտոնի առաջարկը: Այդ մասին երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է նաև Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: «Ամերիկացիները մի քանի անգամ ասել են, թե պատրաստ են մեզ դեղորայք տրամադրել: Նրանք դա կրկնել են մի քանի անգամ` պնդելով, որ մեզ մնում է միայն խնդրել, և նրանք դեղորայք ու սարքավորումներ կառաքեն: Դա բավական տարօրինակ առաջարկ է, քանի որ Վաշինգտոնն ինքը բախվել է այն դեղամիջոցների պակասին, որոնք թույլ կտային դիմակայել կորոնավիրուսի համաճարակին: Դա են խոստովանում մի շարք ամերիկյան քաղաքների ղեկավարները, ինչպես նաև առողջապահության ոլորտի պաշտոնյաները` ասելով, որ այս հարցում բազմաթիվ խնդիրներ են առկա: Եթե դուք բավարար քանակությամբ սարքավորումներ ունեք, դրանք ձեզ պահեք», - դիմելով ԱՄՆ իշխանություններին` հայտարարում էր Խամենեին:

Դեռևս երեք շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատասխանատու է փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած հատուկ խումբը: «Մենք հիանալի խումբ ունենք: ԱՄՆ-ն ունի աշխարհի լավագույն բժիշկները», – հայտարարել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Վաշինգտոնը օգնություն է տրամադրում «շատ այլ երկրների»: «Մենք կօգնեինք Իրանին, եթե նրանք ցանկանային: Նրանք շատ են տուժել», – նշել է Թրամփը:

Մի կողմից պատժելը, այնուհետև աջակցություն հայտնելն, իսկապես, ոչ այլ ինչ է, քան պարզ կեղծավորություն Միացյալ Նահանգների կողմից, եթե ամենաէլեմենտար հարցերում Միացյալ Նահանգները պահպանում են Իրանի նկատմամբ պատժամիջոցները, այդ երկիրը չի կարող որևէ երկրից գնել այս, կամ այն ապրանքը:
Ստացվում է, միայն իր «մեկնած» ձեռքով ԱՄՆ-ը ձգտում է Իրանի իշխանություններին ենթարկեցնել իրեն՝ «օգնություն՝ ազդեցության դիմաց» սկզբունքով:

Ի դեպ, Ռուսաստանն ԱՄՆ-ին ևս կոչ է արել չեղարկել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ Վաշինգտոնում հիանալի հասկանում են, որ Իրանը տուժում է աննախադեպ կոշտ պատժամիջոցներից, սակայն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հետապնդում են սեփական աշխարհաքաղաքական նպատակները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3934 անգամ
Լրահոս
Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am