Արտակարգ. երկրում մեկ օրվա ընթացքում 122 մարդ է մահացել
РИА Новости գործակալությունը, հղում անելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին, տեղեկացնում է, որ Իրանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 1700-ից ավելի մարդ, մահացել է 122-ը:
Նա նշել է նաև, որ 8913 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից: «Անցյալ օրվա ընթացքում երկրի տարբեր նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 1762 նոր դեպք: Ցավոք, անցյալ օրվա ընթացքում մահացել է 122 մարդ, նրանց հաշվի առնելով` մահվան ելքերի թիվը հասել է 1934-ի»,-տեղեկացրել է Ջահանփուրը: