«Հակառակորդին» թերագնահատելու վնասները

Իտալիան կարճ ժամանակում կորոնավիրուսի տարածման և հատկապես մահվան դեպքերի «տեսակարար կշռով» տվեց-անցավ Չինաստանին, բայց Հայաստանն էլ ոչի՛նչ. Նիկոլի գլխավորությամբ շատ արագ դարձավ առաջատար` ոչ միայն Անդրկովկասում, այլև հետխորհրդային տարածքում, առայժմ` բարեբախտաբար, միայն վարակակիրների տոկոսային հարաբերությամբ։

Մինչ հարևան Վրաստանում և Ադրբեջանում 5-6 տասնյակ մարդ է ախտահարվել այդ մահաբեր մանրէով, Հայաստանում, որտեղ բնակչության թիվը էապես զիջում է վերջիններիս, վարակակիրների թիվն ընդամենը մի օրում` երեկվա դրությամբ, ավելացել է 41-ով, վստահաբար հատել 200-ի սահմանը և հասել 235-ի։

Եվ սա, ցավոք, պատահականություն չէ, այլ օրինաչափություն։ Բանն այն է, որ մեր «հավատավոր ժողովուրդը»` գոնե հասարակության այն հատվածը, որ խնկարկում է Նիկոլի «սրբապատկերի» առաջ, նրա բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսք ընդունում է որպես վերին ճշմարտություն, չի՛ մոռացել թավշապետի թևավոր արտահայտությունները կորոնավիրուսի մասին՝ «կորոնավիրուսն ում շունն է», «մենք կորոնավիրուսից չենք վախենում, կորոնավիրուսը մեզ չի վախեցնում», տնական օղիով, պինցետով, ալկոգելով կքերենք, կհանենք, և այդպես շարունակ։

Ճիշտ է, Նիկոլ Իջևանցին հընթացս հետողորմյա արեց` վերանայեց «քամահրական» վերաբերմունքը «անտեսանելի թշնամու» նկատմամբ և ստիպված եղավ դադարեցնել «Այո»-ի քարոզարշավը, նույնիսկ ինքնամեկուսացավ կորոնավիրուսի սպառնալիքից, հետո էլ արտակարգ դրություն հայտարարեց, բայց իր «դուխով հայտարարությունները» սեպագիր արձանագրության պես դաջվել են մարդկանց, նկատի ունեմ` նիկոլավիրուսով վարակված կամ համակված «հպարտ քաղաքացիների» գիտակցության մեջ ու դուրս չեն գալիս։

Առավել ևս, որ թավշապետն արտակարգ դրություն հայտարարելու հենց հաջորդ օրը փողոցային «ռեյդեր» սկսեց` ուրախ ռեպորտաժներ փողոցներից, ժամանցի վայրերից, առևտրի սրահներից, ցույց տալով աշխարհին` ինչ ասել է «դուխով» քաղաքացի, որը ոչ մի բանից խուճապի չի մատնվում (բացի «նախկինների» վերադարձից), և մատների արանքով է նայում տեսանելի ու անտեսանելի բոլոր վտանգներին։ Այդ մտայնությամբ էլ ապրում է իր առօրյա կյանքով` անհաղորդ տնից առանց անհրաժեշտության դուրս չգալու, հնարավորինս ինքնամեկուսանալու, իր ՛ շրջապատի առողջությունն անհարկի չվտանգելու ուշացած հորդորներին. փողոցները, պուրակները, «բեսեդկաները» առաջվա պես բազմամարդ են, մարդիկ հանգիստ զբոսնում են, այդ թվում` երեխաների հետ, ասում-խոսում, ուրախանում, նարդի, շախմատ խաղում, ասես՝ ոչինչ չի պատահել։

Վարակակիրների թվաքանակի մտահոգիչ դինամիկան, սակայն, իր «ճշտումներն» է մտցնում կորոնավիրուսը որպես հին աշխարհը քանդելու ու դրա ավերակների վրա նորը կառուցելու բացառիկ «հնարավորություն» դիտարկող մերօրյա մեսիայի «ծրագրերում»։ Ահա, երեկ էլ կեսգիշերին լայվ մտավ ու առաջինը ավետեց «վաղ առավոտից նոր սահմանափակումներ մտցնելու» մասին (փաստորեն` Աննա Հակոբյանի հակակորոնավիրուսային բուկլետներն էլ չծառայեցին իրենց նպատակին, էլի)։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 947 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am