Սարսափած Ալիևը՝ ազգի դավաճանների ու սադրիչների փնտրտուքի մեջ

Ալիևի մոտ ակնհայտորեն իշխանության կորստի վախը սկսել է տարբեր դրսևորումներ ստանալ...

Իշխանության պահպանման ճանապարհին նա անցել է նախօրոք ինչ-որ սպառնալիքների ու վտանգների չեզոքացման ճանապարհին քայլեր ձեռնարկելուն: Նա, նախ՝ ելույթ է ունենում, ինչ-որ վտանգների մասին ահազանգում, ապա անցնում գործի:

Ադրբեջանի ընդդիմադիրները հակադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը օրեր առաջ ասել էր, թե ընդդիմությունը փորձում է օգտագործել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը երկիրն ապակայունացնելու համար, և նրանց որակել էր իբրև՝ «հինգերորդ շարասյան դավաճաններ»:

«Աշխարհով մեկ բոլոր առաջնորդներն իրենց հայտարարություններով հանրությանը համախմբելու պոզիտիվ կոչեր են անում, սակայն Իլհամ Ալիևը որոշել է սպառնալ և ներքին թշնամիներ, հինգերորդ շարասյուն փնտրել»,- ասել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջըլին՝ որպես թշնամիների տեղ մատնանշելով իշխանական վերին օղակները. - «Իրականում թշնամիներ պետք է փնտրել իշխանության վերին էշելոններում: Դա նրանք են, ովքեր Ադրբեջանում ներկայացնում են Ռուսաստանի շահերը: Նրանցից ոմանք չեն դադարեցնում իրենց ակտիվությունը նույնիսկ պաշտոնանկություններից հետո: Նման իրավիճակում ժողովրդավարական ընդդիմությանը մեղադրանքներ ներկայացնելը պարզապես անհիմն է»:

Հաջըլիի խոսքով՝ պետական ապարատի անգործությունն անհանգստություններ է առաջացնում, հանրությունը, օրինակ, չգիտի՝ կա՞ արդյոք երկրում առողջապահության նախարար: «Ո՞ւր է նա կորել: Խնդիրները պետք է փնտրել ոչ թե ընդդիմության մեջ, այլ իշխանության ներսում», - ըստ «Ազատության»՝ ասել է նա:

Ժողովրդական ճակատի փոխնախագահ Սեյմուր Խազին նույնպես քննադատել է Ալիևի հայտարարությունը: «Մենք ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, խուսափել անկարգություններից, այստեղ ի՞նչ վատ բան կա: Պարզապես իշխանությունը ցանկանում է օգտագործել իրավիճակը ընդդիմադիրներին մեկուսացնելու համար», - ասել է Խազին:
Մարտի 19-ին Ալիևն ուղերձով դիմել է ադրբեջանցիներին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ: Նա ասել է, որ այս տարի զանգվածային միջոցառումներ չեն անցկացվի կորոնավիրուսի պատճառով, համոզմունք է հայտնել, որ ժողովուրդը լավ է հասկանում ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր նաև երկրի ներքաղաքական կյանքին, խոսել բարեփոխումների ու հանրային երկխոսության մասին: «Քաղաքական երկխոսությունը փաստացի արդեն սկսվել է, համոզված եմ, որ արդյունքները դրական կլինեն ժողովրդի ու երկրի հետագա զարգացման համար: Ինչ վերաբերում է երկխոսությունից հրաժարված խմբավորումներին, ապա դա իրենց գործն է: Ամեն դեպքում, ես ասել եմ, ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել՝ պարտվող կողմը մենք չենք լինի, և նոր քաղաքական համայնապատկերում տեղ չի լինի դավաճանների ու հինգերորդ շարասյան ծախված ներկայացուցիչների համար», - Նովրուզի ուղերձում ասել է Ալիևը՝ չբացառելով, որ ինչ-որ պահի կարող է մտցվել արտակարգ դրություն, և հայտարարել է, թե այդ դեպքում «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներին մեկուսացնելը պատմական անհրաժեշտություն կդառնա: «Մենք չենք կարող թույլ տալ, որ հակաադրբեջանական ուժերը, հինգերորդ շարասյունը, ազգի դավաճանները, օգտվելով իրավիճակից, ինչ-ինչ սադրանքների դիմեն», - սպառնացել է Ադրբեջանի ղեկավարը:

Այսօր հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Բաքվում ձերբակալվել է հայտնի ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» և «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիք Յագուբլուն:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ Յագուբլուն քաղաքի արվարձաններից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ծեծի է ենթարկել Բաքվի բնակիչներ Էլհան և Ջավահիր Ջաբրաիլովաներին: Ադրբեջանական ոստիկանության տեղեկություններով` միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով: «Յագուբլուն գործում ներգրավվել է որպես կասկածյալ և այժմ գտնվում է նախնական կալանքի տակ», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Արևմտյան իրավապաշտպան կառույցները նախկինում Թոֆիք Յագուբլուին ընդգրկել էին ադրբեջանցի քաղբանտարկյալների ցուցակում: Մի շարք այլ հայտնի ընդդիմադիրների հետ նա ձերբակալվել էր 2013-ի հունվարին` Իսմաիլլի քաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո: Շեքիի շրջանային դատարանը Յագուբլուին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման: Ընդդիմադիր գործիչը բանտում անց էր կացրել շուրջ 3 տարի` լքելով այն 2016 թվականի մարտին: Նախորդ տարվա աշնանը Բաքվում կազմակերպված բողոքի ակցիաներից հետո Յագուբլուն կրկին բերման էր ենթարկվել` մի քանի օր անց կացնելով ճաղերի ետևում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2890 անգամ
Լրահոս
Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am