Իսպանիայի փոխվարչապետին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով
Իսպանիայի վարչապետի առաջին տեղակալ Կարմեն Կալվոն հոսպիտալացվել է շնչառական վարակով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իսպանիայի կառավարությանը:
Փոխվարչապետին տրվում է շնչառական վարակների դեպքում անհրաժեշտ բժշկական օգնություն:
Անցկացվել է նաև կորոնավիրուսի անալիզ, որի պատասխանը դեռևս անհայտ է: