Անգելա Մերկելն ինքնամեկուսացել է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է ինքնամեկուսանալ իր տանը, քանի որ շփվել է բժշկի հետ, որի մոտ հետագայում կորոնավիրուս է հայտնաբերվել:
Կիրակի տեղի ունեցած ասուլիսից հետո Մերկելին տեղեկացրել են, որ իրեն ուրբաթ օրը թոքաբորբի դեմ պատվաստանյութ ներարկած բժիշկը կորոնավիրուսի թեստ է հանձնել և դրական արդյունք ստացել, որից հետո Մերկելը որոշում է կայացրել անմիջապես ինքնամեկուսանալ իր տանը:
Ինչպես հաղորդվում է` առաջիկա օրերին նա կանոնավոր կերպով հետազոտություն կանցնի և կշարունակի կատարել կանցլերի իր պարտականությունները տանից