Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ
Ռուսաստանը մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ բացառություն կկազմեն Մոսկվայից մյուս երկրների մայրաքաղաքներ մեկնող չվերթները, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու համար կազմակերպվող չարտերային չվերթները:
Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսով 367 մարդ է վարակվել, 16-ը ապաքինվել են, ավելի քան 52 000-ը գտնվում են հսկողության տակ: