Իտալիայում մեկ օրում հարյուրավոր մարդիկ են մահացել կորոնավիրուսից
Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 651 մարդ է մահացել: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին:
«Մենք այսօր 651 մահ ենք արձանագրել: Իսկ ապաքինվածների թիվը կազմում է 952, ընդհանուր առմամբ՝ 7024»,- ասել է Բորելին: