Լավ լուր Չինաստանից
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 5 120 մարդ, ընդհանուր վարակվածների գրեթե 90 տոկոսն առողջացել է: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալները, գրում է ria.ru-ն։
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 093, որոնցից 72 703-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից, ինչը կազմում է վարակակիրների ընդհանուր թվի 89,65 տոկոսը:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: