Գերմանիան անցնում է կոշտ միջոցների
Գերմանիայի կառավարությունը խստացրել է նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ քաղաքացիներին արգելելով երկու հոգուց ավելի խմբերով հավաքվել։ Բացառություն կկազմեն միայն բազմանդամ ընտանիքները կամ մի հարկի տակ ապրող մարդիկ․ նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է dw.com կայքը։
Արգելքն ուժի մեջ կլինի երկու շաբաթ․ այն կվերահսկի ոստիկանությունը։ Գերմանիան մտնում է COVID-19-ից ամենաշատ տուժած երկրների հնգյակի մեջ։ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ երկրում վարակվել է առնվազն 24 000 մարդ, որից 92-ը` մահվան ելքով։