Թալանչիների լավությունն ու կորոնավիրուսը

ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցվեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ այս քայլն արվում է իր նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ։
«Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցություններին, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին»,- գրել է Միրզոյանը։Նա նաև հավելել է, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ փոխանցել են բացված հատուկ հաշվեհամարին։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ուշադրություն դարձրեցի՞ք, խոսքը մարտ ամսվա պարգեւավճարի մասին է, ամիսը դեռ չի լրացել, խոսքը մեր մեջ ազգընտիրներն էլ դեռ պարզ չէ, թե ինչ աշխատանք են տարել, բայց հայտնի է, որ պարգեւավճարներ են ստանալու, այսինքն մարդիկ մեր վճարած հարկերից պարգեւավճար են ստանում դեռեւս չարված աշխատանքի համար ու այդ գումարները ուղղում են կորոնովիրուսի դեմ պայքարին եւ երկու օր է հերոսանում են, իրենց քայլը ներկայացնում անձնազոհություն:
Որ այս իշխանությունը ինչպես, Հրանտ Բագրատյանն է բնորոշել, հաջորդ իշխանության կողմից դատվելու է պետական բյուջեն այսպես անխնա սեփական գրպանները լցնելու, գանձագողության համար, այդ մասին արդեն իսկ երկրորդ կարծիք չկա: Մարդիկ որոշել են, որ կարող են ամեն ամիս բյուջեով աշխատավարձի պես իրենց պարգեւավճար գրել, այն պարագայում, երբ իրենց աշխատավարձերը կարգավորվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենքով ու այդպես էլ ապրել գոհ ու երջանիկ: Ընդ որում բարձր մակարդակի այս թալանի համար պատասխան են տալու թե իշխանությունները, թե ընդդիմությունը, որը սկսվեց, երբ նախարարների աշխատավարձերը պարգեւավճարով եռապատկելուց ու իրենց իսկ կողմից բարձրացված աղմուկից հետո մի թուլափայ էլ իրենց դեմ գցեցին ու երեսուն տոկոսի չափով ամենամսյա պարգեւավճար սահմանեցին: Ուր են ԲՀԿ-ի ու Լուսավորի այն խրոխտ տիկնայք ու պարոնայք, ովքեր Փաշինյանի կաբինետին կանչում էին բացատրություն տալու, հիմա ինչու են ձենները կտրել ու հանգիստ նստել տեղները՝ իշխանության հետ թալանելով պետական բյուջեն:

Ունենք մի իրավիճակ, երբ երկում բազում սոցիալական չլուծված խնդիրներ կան, բայց պատկան նախարարության ղեկավարը 8 ամսում 30 հազար դոլար պարգեւավճար է ստանում: Չենք խոսում ՊԵԿ-ի եւ մնացյալ կառույցների մասին, որտեղ քարտուղարուհիների մեկ տարվա աշխատավարձով նույնիսկ կարելի էր մեկ հիվանդանոց պահել ու չմտածել ծննդատները փակելու մասին: ՊԵԿ-ում շուրջ 400 աշխատակցի կրճատեցին, որպեսզի մնացողները շատ գումարներ ստանան, հատկացվելիք գումարը բաշխվի քիչ թվով մարդկանց: Հասկանալի է, որ այսկերպ Փաշինյանը փորձում է թիմ ձեւավորել, մարդկանց գայթակղել ու իր կողքը պահել ահռելի գումարներով, սակայն բոլորը՝ ընդդիմությունից սկսած, պետք է պատրաստ լինեն, որ վաղը դատվելու են միասին:

Անի Սահակյան

դիտվել է 4827 անգամ
Լրահոս
Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am