Ղազախստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 49-ի
Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 49-ի, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն CՕVID-2019-ը բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 245 հազարը: