Դու մենակ չես՝ փողերդ բեր

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության սիրելի կարգախոսը՝ «Մենակ չես»-ը, նաեւ կորոնավիրուսի օրերին է ակտուալ: Բնավ նկատի չունեմ, թե երկիրն անթերիին մոտ կառավարելու խոստում տվածները ՀՀ ամեն մի քաղաքացու յուրահատուկ ձեւով են սիրում, գուրգուրում, փաղաքշում ու վստահեցնում՝ խնդիրը բոլորինս է, ցավը՝ մեկը: Ասածս այն է, որ օրհասական պահերին իշխանությունները, սովորաբար, կարիքի, անհրաժեշտության, հաճախ իրենց չարածի անունը փաթեթավորում են «ժողովուրդ» անվամբ ու հանուն բոլորիս միասնականության՝ հորդորում օգնել պետությանը, ազգին, համայն մարդկությանն ու Երկիր մոլորակին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 120-ից ավելի մարդ կա, առողջապահության նախարարությունը, սակայն, նոր է հիշել, գլխի ընկել, որ բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաեւ բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար հավելյալ գումար է անհրաժեշտ: Կառավարությունում խնդրի լուծման «ամենաիդեալական» տարբերակը, երեւի թե, միանգամից են գտել ու որոշել՝ ֆինանսների նախարարությունում հաշիվ բացել, որ մարդիկ բժշկական դիմակների, ձեռնոցների ձեռքբերման, ինչպես նաեւ բուժաշխատողներին խրախուսելու համար գումար հավաքեն:

Ժողովուրդն այժմ էլ պետք է մտածի՝ ինչպես օգնի պետությանը, որ նա դիմակ հայթայթի, հետո դրա բիզնեսի մենաշնորհը բաշխի հավատարմության երդում տված օլիգարխներից (հազար անգամ ներողություն՝ խոշոր գործարարներից) մեկին, որ նա էլ հնգապատիկ թանկ վաճառի հենց այն նույն հպարտ քաղաքացուն, որ «Ընդդեմ կորոնավիրուսի» սրտաճմլիկ դրամահավաքության շրջանակում ինչ-որ գումար էր տրամադրել պետությանը: Ցավն այն է, որ իմ կողքին ապրող ու «քայլ արած» մարդը հաճախ չի գիտակցում, որ պետությանն առաջին օժանդակողը ոչ թե ինքը պետք է լինի, այլ հենց այն «խոշոր գործարարը», որի բիզնեսի համար պետությունը արտոնյալ պայմաններ է ստեղծում:

Վարչապետի բառապաշարով ասած՝ իրավապահ համակարգը «վզներից չի բռնում», «պադվալներից չի հանում», «ասֆալտներին չի ծեփում» այն գործարարներին, որոնք, առիթից օգտվելով, երկրին գնաճ են «պարգեւում»: «Հարսնացու հյուսիսից» հայտնի ֆիլմից մի դրվագ հիշեցի՝ «հենց նեղն են ընկնում` Սերոբ, հասի»:

Նույնն էլ՝ իշխանությունների դեպքում. հենց փողի կարիք է լինում, մարդկանց մենակ չլինելու մասին են հիշեցնում ու ասում՝ հասեք, փրկեք: Այո, այս օրերին զօրուգիշեր աշխատող, հերթապահություն իրականացնող, ամենատարբեր մարդկանց հետ շփվող բժիշկներին պետք է վարձատրել արժանապատվորեն, աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող պարգեւավճար սահմանել նրանց համար, պետական մակարդակով շնորհակալություն ասել, բայց դրա համար ես ու «իմ հարեւան անգրագետ Պողոսը» գումար չպետք է տանք: Գումար պետք է վճարեն Պողոսին անգրագետ անվանող պատգամավորը, գործադիրի նրա գործընկեր նախարարն ու բոլոր նրանք, որ ամեն ամիս կամ եռամսյակը մեկ բավական յուղալի պարգեւավճարներ են ստանում:

Աստղաբաշխական թվեր ստանալուց զատ՝ քայլելով իշխանության հասածները պետք է վեր կանգնեն սեփական ամբիցիաներից ու գործնականում ապացուցեն՝ տարբերվում են նախկիններից, ժողովրդի հետ են ու եկել են ծառայելու, տքնելու, չարչարվելու, երկիր պահելու: Այդպես չեն վարվի, ուրեմն որեւէ մեկը հաշտ չէ իր խոսքի ու մտքի հետ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը, լրագրողներիս հեգնելով, խորհուրդ էր տալիս իր պարգեւավճարները յուանով հաշվել, այժմ թեկուզ յուանով հանգանակություն կարող է անել՝ ծածուկ, առանց բարձրաձայնելու, ոչ թե հետեւի իր գործընկեր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրինակին ու Facebook-ում հրապարակի, թե 100 հազար դրամ է փոխանցել բացված հաշվեհամարին:

«Աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախը», ու եթե բարի գործ եք անում, մի՛ շտապեք դրա մասին բարձրաձայնել, ավելին՝ դա բարի գործ չէ, դա ձեր պարտականությունն է: Ոչ թե հաշվեհամար պետք է բացեիք, այլ բոլորիդ մի քանի տասնյակ հազար դոլարանոց պարգեւավճարներով լուծեիք այն հարցերը, որոնք առկա են: Այդ ժամանակ, խոստանում եմ, ես անձամբ կնախաձեռնեմ ձեզ պարգեւավճարի արժանացնելու գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1675 անգամ
Լրահոս
Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am