«Եթե նույնիսկ նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրն այն պարզապես դուրս գալով օրգանիզմից, մեզ հնարավորություն կտա ստանալ բացասական պատասխան». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջերս Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած անձանց վիճակին՝ տեղեկացնելով, որ նրանք իրենց լավ են զգում:
«Մյուսներին թեստավորելու ենք կարանտինային ժամկետը լրանալուց հետո, քանի որ նրանք փաստացի առողջ մարդիկ են։ Նույնիսկ, եթե նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրը այն պարզապես դուրս գալով օրգանիզմից՝ մեզ հնարավորություն կտա ստանալ բացասական պատասխան, և դա մեզ հնարավորություն կտա թեստ չանել։ Իմաստ չկա մեկուսացված անձանց թեստավորել, քանի դեռ նրանց մոտ չի առաջացել որևէ գանգատ, և չի լրացել կարանտինի ժամկետը»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու հավանականությանը, Արսեն Թորոսյանն ասաց, որ կրկնվելու հավանականությունը որևէ մեկը չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը շրջանառվում է և գիտական հանրության կողմից ուսումնասիրվում է ոչ ամբողջական։