SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Բերդի բժշկական կենտրոնից, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արծվաբերդ գյուղի կենտրոնական փողոց՝ ժողովրդին հայտնի Մեհրաբի զորամասի հարևանությամբ խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են 1 մահացած և 2 վիրավոր քաղաքացու:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Բերդ քաղաքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 23-ամյա Բորիս Ալիփյանն էր, իսկ վիրավորներն են՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 21-ամյա Սարգիս Բաբայանն ու Դավիթ Ծաղկյանը: Վերջիններս տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն:
Հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել մի երիտասարդի, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը