Կորոնավիրուսը հարված է հասցնում հարկային եկամուտներին

Արտակարգ դրության ժամանակ նշանակվում է պարետ, որն ինչպես հայտնի է, փոխվարչապետ Տիգրա Ավինյանն է: Նա արեդն տվել էիր առաջին հանձնարարականը:
Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական, միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորություն:
Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը, օրինակ `մոլեր, ռեստորաններ, խաղահրապարակները և այլն:
Սա նշանակում է, որ դադարեցվում են ոչ թե բոլոր ռեստորանների, առևտրի կենտրոնների և նմանատիպ այլ օբյեկտների աշխատանքը, այլ միայն նրանց, որոնք կսահմանվեն պարետի կողմից: ( Բազմաթիվ մոլեր եւ առեւտրի սրահներ սեփական որոշումներով կարող են փակվել):
Այս պահի դրությամբ կոնկրետ տարածքների վերաբերյալ դեռևս ցուցում չկա ։
Ամենաբարդը տնտեսության վիճակն է, որի մեկամսյա արձակուրդը կարող է երկարատև բացասական էֆեկտ ունենալ:
Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը փորձելու է սահմանափակումներ կիրառելիս հակակշիռներ գտնել տնտեսվարողների շահերի պաշտպանության համար։ Բայց առայժմ տնտեսվարողներին աջակցության հստակ ընթացակարգերը չեն առաջարկվել: Խոսվել է միայն վարկերի վճարման հետաձգման մասին, բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Վարչապետն հայտարարել է, որ բանկերը վարկերի հետ կապված բոլոր հարցերը քննարկելու և անհատական մոտեցումներ են ցուցաբերելու: Բայց դատելով բանկերի հայտարարությունից` նրանք չեն պատրաստվում երկարաձգել վարկերի ժամկետները:

Պետք է արձանագրել, որ պետության տնտեսական հենարանը կազմող տնտեսվարողների համար ծանր ժամանկներ են: Եվրոմիությունն արդեն հայտարարել է կորոնավիրուսի հետևանքով տնտնեսությանը պատճառված վնասի համար փոքր ու միջին բիզնեսի 8 մլրդ եվրո աջակցություն է տրամադրելու: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է 1 տրիլիոն դոլարի տրամադրման մասին` ի հատուցումն համաշխարհային տնտեսությանը կորոնավիրուսի պատճառած վնասի: Եվրոմիության համար ԱՄՀ-ն փոխել է տնտեսական աճի կանխատեսումը` 1,4 տոկոս աճի փոխարեն կլինի 1 տոկոս անկում:

Հայաստանում դեռևս չկան հստակ գնահատականներ, թե ինչ ծավալի վնասներ է կրել ու կրում տնտեսությունը: Նույնիսկ այն պարագայում, երբ որոշակի տարածքներում չկիրառվեն արտակարգ դրության սահմանափակումները, արտակարգ դրությունը հսկայական հարված է հասցնելու  տնտեսվարողներին և գործատուներին : Տարվա ընթացքում հարկային եկամուտների նվազումն անխուսափելի է լինելու: Բյուջեի կատարումը ևս կարող է դրվել հարցականի տակ:

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1953 անգամ
Լրահոս
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Նիկո՛լ, չես վախենում է, «տակդ ես լցնում, ոտքերովդ չռում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Պարոն Փաշինյան, հավաքվե՛ք, ձեզ էլ ենք հանձնում․ քո հետ, քո լեզվով եմ խոսում ու հաղթելու եմ․ քաղաքացի (video) Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են ՔՊ-ական Բաքոյանը հակադարձում է Անդրանիկ Քոչարյանին (video) Արամ Զավենիչի կուսակիցը ո՞նց է թասիբից խոսում (video) Էս աղետից պետք է պրծնենք․ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյան (video) Հրատապ. դաժան ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին (video) Աննայի շուրջ հավաքված կնիկնե՛ր, կանգնել եք գլխավոր բ**-ի ու ղ***- ի կողքը․ հերոսի մայր (video) ՔՊ–ն հետո կհայտարարի՝ 1,5 մլն–ը հնարած թիվ է՝ մեր վզին «պավադոկ» դնելու համար ընդդիմադիր (video) ՔՊ-ից ինձ ահաբեկում են․ դե փորձվեք, դե բերեք. Մեսրոպ Մանուկյան (video) Ավինյանի նոր պաշտոնյան, ով կալանավորված է եղել նախկինում․ Հայկ Մարությանի թիմակից (video) Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Հոլոքոստն էլ է ֆեյք․ Արմինե Ադիբեկյան (video) Ալեն Սիմոնյանի ուղղորդմա՞մբ եք դիմել իրավապահներին․ Ասլանյանը` երեկ տեղի ունեցած միջադեպի մասին (video) Գործընկերների հետ այցելել ենք բերման ենթարկված Սամվել Վարդանյանին. Քրիստինե Վարդանյան ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին (video) Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am