Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետի չգրանցված մեքենաներն ու տարօրինակ ծախսեր. Օղակը սեղմվում է

Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արթիկի քաղաքապետ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի շուրջ օղակը կարծես թե սեղմվում է։ Բանն այն է, որ օրեր առաջ ոստիկանության Արթիկի բաժանմունքը առգրավել ու հատուկ պահպանվող տարածք է տարել Վարագյանի անվան հետ կապվող «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան, ինչը ըստ շրջանառվող լուրերի՝ չգրանցված մեքենա է եղել եւ հայտնաբերվել է համայնքի ղեկավարի բաջանաղի ավտոտնակից։

Խնդիրն այսքանով չի սահմանափակվում եւ ոստիկանությունը փնտրում եւ դեռեւս չի գտնում Մխիթար Վարագյանին պատկանող մեկ այլ ավտոմեքենա «Պորշ» մակնիշի, որը վերջինս օգտագործել է ԱԺ պատգամավոր եղած տարիներին պետական 050 ՕՕ 11 պետհամարանիշներով։ Ավելին՝ ոստիկանության հետ խնդիրները ստիպել են Վարագյանին համայնքի ավագանու նիստին կոչ անել ժողովրդին ոստիկանություն գնալիս գրպանները կարած գնալ, որպեսզի «բան չքցեն ջեբերը»։

Այս ֆոնի վրա քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Մխիթար Վարագյանը ամանորյա ծախսերի համար համայնքի բյուջեից դուրս է գրել 2մլն 500 հազար դրամ գումար, որից շուրջ 500 հազարը դրամն ուղղվել է Արթիկի հյուրանոցի շենքում գտնվող ռեստորանին, որը ըստ արթիկցիների՝ քաղաքապետի ու նրա շրջապատի «պեռեռիվի» տեղն է ու այդ ծախսերը կապ չեն ունեցել նոր տարվա միջոցառումների հետ, ավելին՝ համառորեն լուրեր են շրջանառվում, որ նշյալ գումարի շոշափելի մասը եւս փոխանցվել են «անհասկանալի» ընկերությունների, որի բացահայտման, պարզաբանման մասին մարդիկ ակնկալում են ուժայինների միջամտություն։

Հետաքրքրական այն է, որ այս ամենն արթիկցիների շրջանում ուղեկցվում է համառ խոսակցություններով, իբրեւ ՀՀ ոստիկանության ղեկավարների վրա ինչ որ կերպ կարողանում են ազդել հոգուտ Վարագյանի, այլապես արդեն իսկ բավականաչափ հիմնավոր գործեր հարուցված կլինեին, թեկուզ միայն մեքենաների գույքահարկերը չվճարելու մասով, ըստ խոսակցությունների՝ քաղաքապետի անվան հետ կապված մեքենաները գույքահարկի չկատարված պարտավորություններ ունեն, իսկ դատախազությունն ու մյուս կառույցները կարծես թե դեռեւս լռում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 616 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am