Պետք է արագ գործել, ժամանակ չունենք. Հարված, որն առաջինն իր վրա վերցրեց Չինաստանը

Կորոնավիրուսի էպիկենտրոնը Չինաստանից տեղափոխվեց Եվրոպա, սա արդեն ակնհայտ փաստ է: Եվրոպայում վերջին օրերին ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվել, քան ողջ աշխարհում` Չինաստանը չհաշված:

Նախօրեին նոր վիրուսով հիվանդացության առաջին դեպքն արձանագրվեց նորածնի մոտ: Լոնդոնում լույս աշխարհ եկած երեխայի մայրը մինչ ծննդաբերությունը հիվանդացել է կորոնավիրուսով, և հիմա բժիշկները փորձում են պարզել` երեխան մոր արգանդո՞ւմ է վարակվել, թե՞ ծնվելուց հետո:

«Հիմա մենք ավելի շատ ենք նոր դեպքերի մասին հաղորդումներ ստանում, քան այն օրերին, երբ համաճարակը մոլեգնում էր Չինաստանում», - ըստ «Ազատության» հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը` դիմելով ողջ աշխարհի կառավարություններին: - «Դուք պետք է ավելի համապարփակ մոտեցում որդեգրեք. ոչ թե կիրառեք միայն թեստավորումը, կամ` միայն վարակվածների հայտնաբերումը, կամ` միայն կարանտինը, այլ` այդ բոլորը միաժամանակ: Նրանք, որ նայում են համաճարակի էպիկենտրոնում հայտնված մյուս պետություններին ու մտածում, թե նույնն իրենց հետ չի պատահելու, խորապես սխալվում են՝ այդ իրավիճակը կարող է կրկնվել ցանկացած երկրում»:

Արձագանքելով մասնագետների զգուշացում-հորդորներին` կառավարություններն աշխարհով մեկ սահմանափակումներ են մտցնում, կամ էլ՝ ավելի խստացնում արդեն իսկ ընդունված նորմերը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետևելով եվրոպական մի շարք երկրների օրինակին, համազգային արտակարգ դրություն հայտարարեց, տասնյակ պետություններ փակել են սահմանները, արգելված են զանգվածային միջոցառումները, դպրոցներն ու համալսարաններն անցել են հեռակա ուսուցման:

Իրանում, որտեղ վիրուսի տարածման տեմպը շարունակում է աճել, անվտանգության ուժերը, ըստ տեղական լրատվամիջոցների, դատարկում են փողոցները երկրով մեկ: Եվրոպական մի շարք պետություններում, այդ թվում` Չեխիայում, Բելգիայում, Իսպանիայում, փակ են նաև ռեստորաններն ու մեծ հանրախանութները` գործում են միայն սննդի խանութներն ու դեղատները: Լեհաստանը չի բացառել, որ կարող է հետաձգել մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները:

Կառավարական սահմանափակումներին նաև մասնավոր սեկտորն է միանում: Apple-ը հայտարարել է, թե փակում է բոլոր վաճառքի կետերը աշխարհով մեկ մինչև մարտի 27-ը: Բացառություն կարվի միայն Չինաստանի համար, որտեղ համաճարակը վերջին շաբաթներին սկսել է կտրուկ նահանջել. երեկ այստեղ նոր վարակի ընդամենը 11 դեպք էր արձանագրվել, «դրանցից միայն 4-ն էին տեղի բնակիչներ, մյուսները վարակը բերել էին արտերկրից», - ասել է Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգը:

«Երկրի ներսում սկիզբ առած հիվանդացության կամ վարակման կասկածելի դեպքերը մոտ մեկ շաբաթ է` սկսել են նվազել, Վուհանում հիվանդների 72,9 տոկոսն արդեն առողջացել է, Հուբեյում այդ թիվը հասնում է 92 տոկոսի: Մեր եռանդուն ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ վերահսկողության տակ առնել համաճարակի տարածումը, հետո նաև` ամրապնդել այդ վիճակն ու ընդարձակել», - ասել է Մի Ֆենգը:

Վիրուսի դեմ պայքարում առաջին, լուրջ հաջողությունն արձանագրելով` Պեկինը հայտարարում է, թե պատրաստ է հիմա աջակցել մյուս երկրներին` տեխնիկական միջոցներով ու խորհրդատվությամբ: Խորհուրդների շարքում առաջինը շարունակում է մնալ աչալրջությունն ու արագությունը: «Նոր վիրուսի տարածումը կանխարգելելու համար հարկավոր է գործել արագ, չի կարելի մսխել ժամանակը, որ տվել էր Չինաստանը` առաջին հարվածն իր վրա վերցնելով», - արձանագրում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները:

Մասնագետները նաև հորդորում են չեղարկել զանգվածային միջոցառումները: Հենց այդ պատճառով էլ Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լուվրի թանգարանը, «Մուլեն Ռուժ» կաբարեն փակ են, ինչպես նաև Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանները, Նյու Յորքի Բրոդվեյի թատրոնները:

Իտալական Ֆլորենցիայի Ուֆֆիցին աննախադեպ որոշում է կայացրել` վիրուսի պատճառով փակված պատկերասրահն իր ժառանգությունը ցուցադրում է օնլայն` ֆեյսբուքյան էջով: «Որոշեցինք, այսպես ասած, մշակութային դեղահաբեր մատակարարել», - Reuters-ին ասել է պատկերասրահի ներկայացուցիչ Քրիստիան Սպադոնին: - «Մեր այժմյան պայմանները թելադրում են մեզ անցնել արտառոց քայլերի: Որոշեցինք այս ճանապարհով մտնել իտալացիների ու աշխարհով մեկ ցանկացած մարդու տուն, ով այս պահին չի կարող այցելել մեր պատկերասրահ»:

Անցած շաբաթվանից Իտալիայի ողջ տարածքով մեկ կարանտին է հայտարարված՝ շուրջ 60 միլիոն մարդ զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից: Երբեմնի աշխույժ ու աղմկոտ փողոցներում ամայություն է, սակայն իտալացիները չեն ընկճվում. սոցիալական ցանցերում արդեն 2 օր է տեսանյութեր են տարածվում` մեծ ու փոքր քաղաքներում, անգամ տանից դուրս չգալով, սեփական պատշգամբներում, մարդիկ Իտալիայի հիմնն են երգում և հեռվից ծափահարում շենք մտնող բժիշկներին` ի նշան երախտագիտության:
Աշխարհի օրինակը մեր աչքի առաջ է: Ինչ-որ առումով, այո՛, Չինաստանն իր վրա վերցրեց առաջին հարվածը, և երբ ողջ աշխարհը հետևում էր, բայց իրականում դա վառ օրինակ էր, թե ինչպես պետք է դիմակայել արհավիրքին և ոչ մի պարագայում չպետք է դրան անլրջորեն վերաբերել:

Հիմա, երբ կորոնավիրուսի աշխարհագրությունն ընդլայնվեց, աշխարհի երկրներն ապացուցում են, թե որքանով են լրջորեն մոտեցել և մոտենում այդ խնդրին: Ցավոք Հայաստանը դանդաղեց և դա կարող է լուրջ խնդիր դառնալ մեր քաղաքացիների համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3537 անգամ
Լրահոս
Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am