Լոնդոնում նորածնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Մեծ Բրիտանիայում բժիշկները գրանցել են նորածնի կորոնավիրուսով վարակման դեպք։
Հաղորդվում է, որ Լոնդոնի բնակչուհին թոքաբորբի ախտանիշներով հոսպիտալացվել է մինչեւ ծննդաբերելը: Բժիշկները հետազոտել են ծննդկանին եւ երեխային եւ պարզել, որ նրանք երկուսն էլ հիվանդ են covid-19 վիրուսով։
Ներկայումս երեխան բուժում է անցնում North Middlesex հիվանդանոցում: Կինը գտնվում է ավելի ծանր վիճակում, գրում է Daily Mail-ը: