Գրանցվել է կորոնավրուսով վարակվելու 41 նոր դեպք

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք է գրանցվել Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի արվարձանում, հայտնում է Reuters-ը:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր 238 մարդ:
Նշվում է, որ կրոնական ծիսակատարությանը, որի ժամանակ հայտնաբերվել են նոր վարակվածները, մասնակցել է տարբեր երկրներից մոտ 10 հազար մարդ: