Համաճարակային «սելավ» 2 ամսով. Երևանը՝ վիրուսի տարածման պարարտ վայր

Այսպիսով, ԱՄՆ-ը, որտեղ առողջապահական համակարգը, թերևս, աշխարհում լավագույններից է՝ անցավ արտակարգ ռեժիմի: Գերտերությունները մեկը մյուսի հետևից դիմում են լրջագույն քայլերի՝ կանխելու համար կորոնավիրուսի համաճարակի տարածումը: Թերևս, Հայաստանը միակ երկրներից մեկն է, որտեղ անգամ մայրաքաղաքում տարրական ախտահանման գործընթացներ չեն իրականացվում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կան վիրուսակիրներ: Երևանի քաղաքապետն արձակուրդում է, իսկ վարչապետը տիկնոջ հետ Սևանում ինքնամեկուսացած:

Մեր իշխանավորների հանգստությանը միայն նախանձել կարելի է: Արդեն մի քանի օր Երևանի փողոցները պետք է ախտահանվեին: Մեզանում կարծես, ամեն ինչ արվում է, որ մարդիկ իրենք պատասխանատվություն կրեն իրենց վարակման համար: Ամեն կերպ իշխանությունները իրենց անգործությունը թաքցնելու համար՝ քաղաքացիներին են որպես պատասխանատու մատնանշում:

Մինչդեռ Երևանի գործող օբյեկտներում պետությունը վերահսկողություն չի իրականացնում՝ արդյոք տարվո՞ւմ են ախտահանման աշխատանքներ: Այսինքն, ամեն ինչ թողնված է ինքնահոսի՝ եթե օբյեկտի տերը ախտահանի՝ լավ, չէ՝ «մեղքն իրենց գլուխը» սկզբունքով: Իսկ սա մեծ, շատ մեծ ու հանցավոր անպատասխանատվություն է՝ «ՀՀ հպարտ քաղաքացիների» նկատմամբ:

Ինչևէ, մարտի 13-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի առիթով համազգային արտակարգ դրություն հայտարարեց: Մինչ այդ նման ռեժիմը գործել է մի շարք նահանգներում։ Թրամփի փոխանցմամբ, այդ որոշումը թույլ կտա արագ կարգով 50 միլիարդ դոլար հատկացնել համավարակի դեմ պայքարին։ Իշխանությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի և բժշկական հաստատություններին աջակցի վիրուսի բացահայտման ստուգումները հնարավորինս արագ իրականացնելու միջոցներով։ Մասնագետները կստանան քաղաքացիների մոտ վիրուսի առկայության արագ բացահայտման ինովացիոն մեթոդներ փորձարկելու հնարավորություն։ Դրա համար պատկան մարմինները մասնակիորեն կչեղարկեն որոշ գործող ընթացակարգային սահմանափակումներ։

Մարտի 13-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 17։00-ի դրությամբ Միացյալ Նահանգներում հաստատվեՑ կորոնավիրուսի ավելի քան 1700 դեպք, վախճանվել է առնվազն 41 մարդ։ Լուիզիանա նահանգն ընդունել է նախագահական ընտրարշավի շրջանակներում ապրիլի 4-ին կայանալիք ներկուսակցական նախնական ընտրությունները՝ primary-ները, մինչև հունիսի 20-ը հետաձգելու որոշում։
Թրամփը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին կարող են նույնպես արգելել այցերը ԱՄՆ, սակայն, ըստ Լոնդոնի, վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

Թրամփը չի բացառել, որ իրավիճակն առաջիկա օրերին կարող է վատթարանալ։ «Գուցե ավելի վատ լինի, գալիք 8 շաբաթները շատ կարևոր են, որոշ բժիշկներ ասում են, թե այն [համաճարակը] կարող է սելավի նման գալ», - ասել է ԱՄՆ ղեկավարը։

Կոնգրեսի դեմոկրատ անդամներին չի բավարարում կորոնավիրուսի դեմ պայքարի համար Թրամփի վարչակազմի կողմից առաջարկվող օրենքի նախագիծը: Այս ընթացքում դրամական շուկաները շարունակում են գրանցել անկում, Կոնգրեսի շենքը փակվում է այցելուների առջև, Բրազիլիայի պաշտոնատար անձանց շրջանում հայտնաբերվում է կորոնավիրուս, երբ դրանից մի քանի օր առաջ նույն պաշտոնատար անձինք հանդիպել էին ԱՄՆ-ի նախագահին ու փոխնախագահին:

Եվ նախագահի նախկինում արտասանած այն խոսքերը, թե «Ամերիկայում ամեն ինչ լավ է», դեմոկրատները համարում տարօրինակ: Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսին Թրամփի այս խոսքն անվանում է ‘’հիմար արտահայտություն’’:

Այսպիսով, ԱՄՆ-ում մեղմվում են բժշկական ապահովագրական կանոնները: Նախատեսվում է կառուցել նոր հիվանդանոցներ ու իրականացնել լուրջ ուսումնասիրություններ` կորոնավիրուսի բուժումը գտնելու համար:

Ավելի վաղ, Թրամփը 30 օրով սահմանափակեց Եվրոպայից քաղաքացիների մուտքը ԱՄՆ՝ բացառությամբ Բրիտանիայի: Թրամփը Եվրոպային մեղադրել է այն բանի համար, որ բավական արագ չեն գործում «օտար վիրուսի» հարցը լուծելու համար և պնդել, որ իրենք բոլոր քայլերն արել են Չինաստանի նկատմամբ՝ վաղ գործողություններով, իսկ այժմ պետք է նույն գործողությունները ձեռնարկեն Եվրոպայի հետ: Թրամփն ասել էր, որ սահմանափակումները չեն տարածվելու Միացյալ Թագավորության վրա, և կլինեն բացառություններ «ամերիկացիների համար, ովքեր անցել են համապատասխան ստուգումներ»: Պետդեպարտամենտը հետևեց Թրամփի դիտողություններին՝ տարածելով արտակարգ առողջապահական խորհրդատվություն՝ զգուշացնելով ԱՄՆ քաղաքացիներին՝ «վերանայել ճանապարհորդություններն արտասահման»։

Արգելքը, որը Միացյալ Նահանգները սահմանել են մարտի 13-ից 30 օրով, վերաբերում է միայն Եվրոպայից ժամանող օտարերկրացիների երկիր մուտք գործելուն, բայց դա չի ազդում առևտրի վրա: Այս մասին պարզաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` պարզաբանելով իր հայտարարությունները երկրում և աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ նա հեռուստատեսային ուղերձում ասել էր. «Երբ մենք ստանանք հաստատումը, այս արգելքները կկիրառվեն ոչ միայն առևտրի և բեռների անհավատալի ծավալների, այլև տարբեր այլ բաների նկատմամբ. մենք քննարկում ենք այն ամենը, ինչը Եվրոպայից Միացյալ Նահանգներ է գալիս»:

«Խնդրում եմ, հիշեք, շատ կարևոր է, որպեսզի բոլոր երկրներն ու ձեռնարկություններն իմանան, որ Եվրոպայից երկիր մուտք գործելու 30-օրյա սահմանափակումները ոչ մի դեպքում չեն վերաբերի առևտրին: Սահմանափակումը կանգնեցնում է մարդկանց, այլ ոչ թե ապրանքները»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Չեդ Վուլֆի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ պետության ղեկավարը «կասեցնում է արտասահմանցի այն քաղաքացիների մեծ մասի մուտքը երկիր, որոնք գտնվել են եվրոպական որոշ երկրներում` Միացյալ Նահանգներ պլանավորած ժամանումից 14 օր առաջ»:

Դրանց թվում են Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Շվեյցարիան: Այս կանոնները չեն տարածվում ԱՄՆ մշտական ռեզիդենտների և ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների մոտ անդամների վրա:

Թրամփի հայտարարությունում, որը հրապարակվել է նրա ելույթից անմիջապես հետո, նաև հստակեցվում է, որ նոր սահմանափակումները չեն վերաբերում այն օտարերկրացիներին, որոնք երկիր են ժամանում իշխանությունների հրավերով կորոնավիրուսի տարածման համար, օդանավերի և նավերի անձնակազմի անդամներին, օտարերկրյա պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում` ՆԱՏՕ-ի: «Առաջիկա 48 ժամվա ընթացքում, հանրային առողջապահության պահպանման շահերից ելնելով, ես մտադիր եմ լրացուցիչ ծանուցում տարածել ժամանածների [ԱՄՆ] նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ, որ Շենգենյան գոտու երկրներում եղած ամերիկացիներից պահանջում է ժամանել որոշակի օդանավակայաններ, որտեղ ԱՄՆ կառավարությունն ընդլայնել է [ուղևորների] ստուգման ընթացակարգերը»,- եզրափակել է Վուլֆը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11531 անգամ
Լրահոս
Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am