Իշխանության հանցավոր անգործության հետեւանքները

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերումից հետո հասարակության շրջանում կրկին ակտիվացել են խուճապային տրամադրությունները։ Որքան իշխանության բոլոր ներկայացուցիչները, առանձին-առանձին եւ միասին վերցրած, կոչ են անում խուճապի չմատնվել, այնքան քաղաքացիների մոտ խուճապն ավելանում է։ Բայց մեղադրել քաղաքացիներին այդ հարցում առնվազն ազնիվ չի լինի, քանի որ մարդկանց շրջանում միանգամայն արդարացիորեն ու օբյեկտիվորեն գերակշռում է այն տեսակետը, որ պետությունն անհրաժեշտ ու համարժեք քայլեր չի ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Մինչ աշխարհի երկրների մեծամասնությունը սահմանափակում էր ու սահմանափակում է ավիահաղորդակցությունը վարակակիր գոտիների երկրների հետ, Հայաստանում շարունակում էին ու դեռեւս շարունակում են հրճվանքով դիմավորել Իտալիայից ժամանող ինքնաթիռները։ Հասկանալի է, որ դրանցով Հայաստան են վերադառնում մեր քաղաքացիները, սակայն այդ ճգնաժամային չվերթերը պետք էր կազմակերպել ոչ թե այն բանից հետո, երբ Իտալիան դարձավ ամենավարակակիր երկրներից մեկը, այլ՝ առնվազն օրեր, շաբաթներ առաջ։ Դա չարվեց։ Չարդարացան նաեւ իռացիոնալ այն հույսերը, որ համաճարակը կշրջանցի Հայաստանը։

Երբ ամբողջ աշխարհում հայտարարվում էր, կոչ էր արվում սահմանափակել զանգվածային միջոցառումները, ՀՀ վարչապետը հայտարարեց «Այո» քարոզարշավի մեկնարկի մասին, ու ոչ թե՝ մյուս երկրների նման, արտակարգ ռեժիմ սահմանեց կառավարությունում, այլեւ՝ ինքն ու մի շարք նախարարներ մեկնեցին արձակուրդ՝ քարոզարշավ անելու համար:

Քաղաքացիները տեսնում են այս ամենը, մարդիկ հետեւում են համաշխարհային լրահոսին, տեսնում են, թե ինչպես են աշխարհի լուրջ պետությունները խիստ միջոցներ ձեռնարկում համաճարակի կանխարգելման համար, եւ դա համեմատում են սեփական երկրի իշխանության անլուրջ, անհամարժեք մոտեցումների հետ։ Նաեւ կամ առավելապես դա է խուճապի առաջացման հիմնական աղբյուրը։

Իշխանության նկատմամբ վստահությունը, որով այդքան սիրում են հպարտանալ գործող իշխանությունները, չի չափվում միայն ընտրությունների ժամանակ իշխանությանը տրված քվեների քանակով։ Իշխանության նկատմամբ վստահությունը համընդգրկուն, համալիր հասկացություն է, որն արտահայտվում է նաեւ այն իրողությամբ, թե որքանով են քաղաքացիները վստահ, որ ճգնաժամային պայմաններում իշխանությունը ձեռնարկում է անհրաժեշտ ու համարժեք միջոցներ։ Այդ իմաստով գործող իշխանության նկատմամբ վստահությունը վերջին շաբաթներին հավասարվել է զրոյի, ինչը, մեծ հավանականությամբ, ունենալու է նաեւ քաղաքական հետեւանքներ։ Ինչով էր պայմանավորված իշխանության նման անլրջությունն ու ոչ կոմպետենտությունը քաղաքացիների առողջությանն ու կյանքին վերաբերող այս հարցում, դժվար է միանշանակ ասել։

Հնարավոր է՝ պատճառն ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն չհետաձգելու՝ իշխանության ցանկությունն էր, բացառված չէ, որ իշխանությունն իսկապես առաջնորդվում էր ու է ոչ թե՝ համապատասխան մասնագիտական երաշխավորություններով, այլ՝ իռացիոնալ հույսով կամ հավատով, որ համաճարակը կշրջանցի Հայաստանը, գուցե կան այլ պատճառներ։ Բայց անկախ պատճառներից, ստեղծված իրավիճակի ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխանությունը, որքան էլ վերջինիս ներկայացուցիչները, հատկապես վերջին օրերին, ավելի ու ավելի շատ են խոսում քաղաքացիների անձնական պատասխանատվության մասին։

Մնում է հույս ունենալ, որ գոնե վերջին օրերի դեպքերը կսթափեցնեն իշխանությանը, եւ կձեռնարկվեն համարժեք քայլեր իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Մնում է հուսալ նաեւ, որ դա կլինի «լավ է ուշ, քան երբեք» պարագան, եւ ոչ թե՝ «ուշից ավելի ուշ» անդառնալիությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am