ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածության 12 նոր դեպք է գրանցվել
rbc.ru կայքը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին տեղեկացնում է, որ վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 12 նոր դեպք է գրանցվել:
Վարակվածության դեպքերից 6-ը գրանցվել է Մոսկվայում, 3-ը` Սանկտ Պետերբուրգում, 1-ական դեպքեր են գրանցվել Մոսկվայի շրջանում, Լենինգրադի շրջանում և Պերմի շրջանում:
Հիվանդները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են եվրոպական երկրներ, որտեղ կորոնավիրուսի համաճարակ կա: