Միասին 60 տարի ապրած ամուսինները կորոնավիրուսի հետևանքով մահացել են նույն օրը
60 տարի միասին ապրած իտալացի ամուսինները կորոնավիրուսի հետևանքով մահացել են նույն օրը՝ 2 ժամվա տարբերությամբ:
82-ամյա Սեւերա Բելոտիի եւ 86-ամյա Լուիջի Կարարայի որդին ասել է, որ մեկ շաբաթից ավելի նրանք բարձր ջերմություն ունեին եւ երկար ժամանակ տանն էին մնում: Այնուհետեւ տարեց զույգին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ամուսինները մահացել են երեքշաբթի՝ մարտի 10-ին, կինը՝ 9:15-ին, իսկ ամուսին՝ 11:00-ին: Այս մասին գրում է Daily Mail-ը։