Եթե հանկարծ «Այո»-ն հաղթի, Սահմանադրական դատարան գալու են մարդիկ, ովքեր դակելու են այն, ինչ ասի իշխանությունը. Սարգիս Ավետիսյան (տեսանյութ)
Հայաստանում այսօր և՛ ֆիզիկական, և՛ տեղեկատվական ոլորտում տիրում է «բանդիտիզմ»։ Այս մասին՝ Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն՝ անդրադառնալով այսօր լրահոսում հայտնված այն տեղեկությանը, որ մի խումբ երիտասարդներ իրենց հռչակել են «Հեղափոխության պահապաններ» ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյող քաղաքացուն պահանջել ներողություն խնդրել վարչապետից։
«Այս միջադեպը Նիկոլական ցինիզմի լավագույն արտահայտումն է։ Տիրող մթնոլորտը հոգեբանական առումով շատ ավելի վտանգավոր է, քան ֆիզիկական»,- ասել է ազատամարտիկը