Իրանի փոխնախագահի և երկու նախարարների մոտ #COVID_19 կորոնավիրուս է հայտնաբերվել
Fars-ը հրապարակել է COVID-19-ով վարակված իրանցի պաշտոնյաների ցանկը, որտեղ հայտնվել են նաև Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության նախարար Ալի Ասգար Մունեսանի և արդյունաբերության ու առևտրի նախարար Ռեզա Ռահմանիի անունները:
Նշվում է, որ Իրանում գրանցվել է հիվանդության 9 հազար դեպք, 354 մարդ մահացել է, ավելի քան 2,9 հազարն առողջացել են: