Մի երիտասարդի ու վարչապետական մի ներողության պատմություն. Իսկ ի՞նչ անեն մյուսները

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի երիտասարդից, որի հետ չափազանց կոպիտ էր խոսել՝ արժանանալով հանրության մեծ մասի սուր քննադատությանը: Ասել, որ այս ներողությունն անսպասելի էր, նշանակում է լինել անհույս միամիտ: Յուրաքանչյուր նախընտրական շրջան, յուրաքանչյուր քարոզչական մրցավազք (թեկուզ ոչ նախընտրական) իր նրբերանգներն ունի:

Ներողությունն ակնկալվում էր, ինչին պետք է հետեւեին սոցցանցային հիացական, պաշտամունքային գրառումները, թե՝ տեսեք՝ ինչ ղեկավար ունենք, ինչ է տվել մեզ հեղափոխությունը, մի՞թե նախկինում որեւէ ղեկավար ներողություն կխնդրեր եւ այլն... Զուգահեռ սպասվում էր նաեւ այդ երիտասարդի խնդրի լուծում:

Այդպես էլ եղավ: Ու լավ է, որ այդպես եղավ, բացառությամբ քարոզչական հնարքների, հատկապես տեսախցիկների առջեւ հավատարմության երդում «ստանալու»:

Խնդիրն այլ է ու մի քանի ենթաշերտերով: Նախ՝ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետը «արժանապատիվ քաղաքացիներին» է մեղադրում աղքատ լինելու, վատ ապրելու համար: Երկրորդ՝ այս երիտասարդը, մեղմ ասած, միակը չէ մեր երկրում, որ նման վիճակում է: Այո, դրա համար ներկա իշխանությունները չեն մեղավոր, սակայն այդպես նվաստացնելու ճանապարհով հարցը լուծելն ու երկրպագություն ստանալը քիչ է ասել, թե գեղեցիկ չէ: Իսկ ի՞նչ անեն մյուսները, որոնք չեն հայտնվել նման ուշադրության կենտրոնում: Այս հարցի պատասխանը չկա:

Ամեն դեպքում, սխալն ընդունելը գովելի է, ներողություն խնդրելն՝ առավել եւս: Բայց շատ ավելի գովելի կլինի, եթե հարցը պարզապես չհասնի ներողության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 657 անգամ
Լրահոս
Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am